• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Business

Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը

Շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալող անձանց ցանկացած խաղային արտադրանք միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից պետք է անցնի սերտիֆիկացում։ Հունվարի 11-ին կառավարության նիստին այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր այն  խաղային սարքավորումների մասին է, որոնց միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք և ստանալ շահում։ Ներկայացնելով «Խաղաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրենքների փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ Բադասյանը նշեց, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանից ադամանդի արտահանումն աճել է

Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 30%-ով ավելի շատ ադամանդ, քան 2022-ին: 2021-ին ստեղծվել է «Հայ-Ալմաստ» ընկերությունը, որը հումքի կոնսոլիդատոր է ադամանդ արտադրողների համար: «Հայ-Ալմաստը» 58 միլիոն դոլարի հումք է ներգրավել և տրամադրել արտադրողներին: Աճում են ադամանդի թե՛ արտադրական, թե՛ արտահանման ծավալները: Զարգանում է նաև ոսկերչությունը: Նախատեսվում է նաև ոսկու վերարտահանման պետական տուրք սահմանել:

Կարդալ ավելին »

ԱՄԷ-ն $27 մլրդ ակտիվներ ունեցող ընկերություն են հիմնում

Աբու Դաբիի բորսայում ցուցակված խոշորագույն ընկերությունը, որը գլխավորում է էմիրության թագավորական ընտանիքի առանցքային անդամը, $27 միլիարդ ակտիվներ (ֆինանսական ծառայություններից մինչեւ հանքարդյունաբերություն) ունեցող հոլդինգային ընկերություն կհիմնի: 2PointZero անվանմամբ նոր ընկերությունը կփոխանցվի Abu Dhabi International Holding Co-ին (IHC), որի շրջանառությունը գնահատվում է $239 միլիարդ։ Նրա ակտիվները ներառելու են Շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի կայսրության մասերը, հաղորդում է Bloomberg-ը: Շեյխ Թահնուն բեն ...

Կարդալ ավելին »

Masdar. ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Վրաստանում

«Գարդաբանիում նոր արեւային էլեկտրակայանը կնվազեցնի կախվածությունը ներմուծումից եւ կդիվերսիֆիկացնի էլեկտրաէներգիայի մատակարարման տեղական աղբյուրները, կնպաստի վերականգնվող էներգիայի եւ կլիմայի փոփոխության հետ կապված նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեն։ Էլեկտրակայանի հզորությունը կկազմի 96 ՄՎտ։ Ծրագրի արժեքը գնահատվում է $87 միլիոն։ Masdar-ը Հայաստանում իրականացնում է 200 ՄՎտ հզորությամբ արեւային «Այգ-1» ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները բոլոր տարածաշրջաններում

 Սաուդյան Արաբիայի պետական ​​Saudi Aramco ընկերությունը նվազեցրել է Arab Light տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները բոլոր տարածաշրջաններում՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների համար գինը մեկ բարելի դիմաց նվազել է 1,5-2 դոլարով։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրածովյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար: Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում ...

Կարդալ ավելին »

Ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով․ վարչապետ

Հայաստանում ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջիկայում նաև երթևեկության հետ կապված մի կարևոր նորամուծություն ենք սպասում, որ նոր համարանիշերը պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն։ Կարծում եմ, որ ընդհանրապես և՛ նոր, և՛ հին, և՛ զրոներով, և՛ առանց զրոների համարանիշերը այդպես պետք է վաճառվեն։ Այսինքն՝ հարթակը թող սկսի աշխատել, և կարծում եմ, ...

Կարդալ ավելին »

Արցախի քաղաքաշինական կազմակերպությունները ՀՀ-ում գործելու համար պետք է դիմեն Քաղաքաշինության կոմիտե

Արցախում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանում շարունակելու համար լիցենզիայի ճանաչման նպատակով կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե։ «Ստացված լիցենզիան գործելու է մինչեւ 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների եւ մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։ Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանա։ ԼՂ կազմակերպությունները կոմիտեի info@minurban.am ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ԱՄՆ-ում հետ կկանչի 1 մլն մեքենա․ պատճառն անվտանգության բարձիկներն են

Toyota Motor կոնցեռնը որոշում է ընդունել ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 1 մլն ավտոմեքենա անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։ Նշվել է, որ խոսքն առջևի նստարանի ուղեւորի հայտնաբերման համակարգի սարքի խափանվածության մասին է, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման։ Արդյունքում՝ անվտանգության բարձիկները բախման ժամանակ չեն բացվի, իսկ դա վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով։ Ընկերությունում չեն մեկնաբանել, թե ...

Կարդալ ավելին »

Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա

Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա. Երևանում  մեկնարկել է «Բիզնես հնարավորությունները կայուն միջազգային երկրներում» թեմայով համաժողովը, որին մասնակցում են Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչներ, պետական գերատեսչական մարմիններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը (ՄԳԿԱ), որը  Հայաստանում արդեն 15 տարի գործունեություն է ծավալում՝  նպատակ ունենալով աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և ...

Կարդալ ավելին »

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումն արգելվում է 6 ամսով

Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստին։ Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն ...

Կարդալ ավելին »