Հարավային Կորեայի խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor Co.-ն երկրորդ եռամսյակում ռեկորդային եկամուտ է ստացել, ինչին նպաստել է ավտոմեքենաների վաճառքի աճը։ Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Hyundai-ի եկամուտն աճել է 7.3%-ով՝ տարեկան հաշվարկով՝ հասնելով 48.3 տրիլիոն կորեական վոնի (մոտ 35 միլիարդ դոլար)։ Միևնույն ժամանակ, զուտ շահույթը կրճատվել է 22.1%-ով և կազմել 3.25 տրիլիոն վոն։ Գործառնական շահույթը ...
Կարդալ ավելին »Business
Brent-ի գներն իջել են
Նավթի գները, առավոտյան բարձրանալուց հետո, չորեքշաբթի օրվա կեսօրին սկսել են չափավոր անկում ապրել, հաղորդում է Интерфакс-ը։ Երևանի ժամանակով 15:00-ի դրությամբ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,48 դոլարով (0.7%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 68,11 դոլարի։ Ներկա պահին WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները NYMEX բորսայում նվազել էին 0,47 դոլարով (0,72%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 64,84 դոլարի։ Նախորդ սեսիայի ընթացքում ...
Կարդալ ավելին »Հեղուկ գազի համաշխարհային առևտուրը կաճի 5.5%-ով
Միջազգային էներգետիկ գործակալությունն իր գազի շուկայի զեկույցում բարձրացրել է 2025-ին սեղմած բնական գազի համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը՝ նախորդ 5%-ի փոխարեն այն այժմ գնահատվում է 5.5%։ Գործակալությունը եկող տարվա համար ակնկալում է նաև վերջին ութ տարվա ամենամեծ աճը: «2025 թվականի արդյունքներով հեղուկ գազի համաշխարհային մատակարարումները կաճեն 5.5%-ով (կամ 30 միլիարդ խմ-ով), ինչը հիմնականում պայմանավորված կլինի Հյուսիսային Ամերիկայում դրա արտադրության խոշոր նոր ...
Կարդալ ավելին »Անշարժ գույքի առուվաճառք. գործարքներ մարզերում և Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի մայիսի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,683: 2025թ.-ի մայիսին Երևանում իրականացվել է 1,734 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 37%-ը: Կոտայքում իրականացվել է 900 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 19.2%-ը: Արարատում իրականացվել է 363 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 7.9%-ը: Արմավիրում իրականացվել է 535 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »Բազմահարկերում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 1,607
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի մայիսի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,607: 2025թ.-ի մայիսին Երևանում իրականացվել է 1,119 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 69.6%-ը: Կոտայքում իրականացվել է 232 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 14.4%-ը: Շիրակում՝ 55 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․4%: Լոռիում՝ 70 առքուվաճառքի գործարք, որը ...
Կարդալ ավելին »Volkswagen-ը 6 ամսում 465 500 էլեկտրաքար է մատակարարել
Volkswagen Group-ը հաղորդել է, որ 2025 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում մատակարարել է 465.500 էլեկտրամեքենա, ինչը կազմում է 47% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ՝ ավտոկոնցեռնի մատակարարումները հասել են 4.41 միլիոն մեքենայի, ինչը 1.3%-ով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները, բայց աճի հիմնական շարժիչը հենց BEV (Battery Electric Vehicle) հատվածն է։ Եվրոպայում արդյունքները ավելի արտահայտիչ են՝ +89% և 347.900 էլեկտրամեքենա առաջին ...
Կարդալ ավելին »37.9%-ով նվազել է գինու արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2,375.2 հազար լիտր գինի, որից 384.3 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 37.9%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 13.6%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 3.3%-ով և կազմել 1,107 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է ...
Կարդալ ավելին »Սուրճը թանկանում է
Արաբիկա տեսակի սուրճի գինը ակտիվորեն աճում է այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ն 2025 թվականի օգոստոսի 1-ից կսահմանի 50% մաքսատուրք Բրազիլիայից ներմուծվող բոլոր ապրանքների, այդ թվում՝ սուրճի վրա։ Նյու Յորքի բորսայում հինգշաբթի առևտրի ընթացքում արաբիկայի ֆյուչերսների գները բարձրացել են ավելի քան 3.5%։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք Բրազիլիայից ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների վրա կսահմնենք 50% մաքսատուրք՝ ի լրումն արդեն գոյություն ...
Կարդալ ավելին »Աշխարհի ամենաանվտանգ պահեստը․Tether-ի 80 տոննա ոսկին՝ Շվեյցարիայում
Tether ընկերությունը, որը USDT կայուն կրիպտոարժույթի թողարկողն է, ընդհանուր առմամբ շուրջ 8 մլրդ դոլար արժողությամբ շուրջ 80 տոննա ոսկի է պահում Շվեյցարիայում գտնվող սեփական պահեստում։ Ըստ ընկերության ղեկավար Պաոլո Արդոյնոյի՝ սա «աշխարհում ամենաանվտանգ պահեստն» է։ Պահեստի ճշգրիտ տեղակայման վայրը, իհարկե, չի բացահայտվում։ Այս ծավալը գրեթե ամբողջությամբ պատկանում է հենց Tether-ին, ինչն ընկերությանը դարձնում է աշխարհի խոշորագույն մասնավոր ոսկու պահորդներից մեկը։ ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 54.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 19,417.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 54.2%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ