Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի«Երիտասարդ մասնագետներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայացվածության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարությունում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանցհայտիլրացում, տեսահարցազրույցևեզրափակիչհարցազրույցառաջիներկուփուլերնանցածթեկնածուներիհամար): Ընտրված թեկնածուների ...
Կարդալ ավելին »Business
Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 717 280. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:
Կարդալ ավելին »Toyota-ն 3-րդ գործարանը կկառուցի Հնդկաստանում
Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողը մտադիր է իր երրորդ գործարանը կառուցել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ավտոարտադրողի գործող ձեռնարկությունները գտնվում են հարավարևմտյան Կարնատակա նահանգում, և այնտեղ նախատեսվում է կառուցել երրորդ գործարանը։ Ակնկալվում է, որ դրա արտադրության ծավալը կկազմի տարեկան մոտ 120 հազար մեքենա՝ այս ցուցանիշը հետագայում հասցնելով 200 հազարի։ Նոր գործարանի շնորհիվ Toyota-ի տարեկան արտադրության ծավալը Հնդկաստանում կարող է ...
Կարդալ ավելին »Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024-ի ապրիլի 1-ը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ ...
Կարդալ ավելին »Վրաստանը վառելիքի 81 տոկոսը ներկրում է Ռուսաստանից
2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին։ Այդ մասին հաըտնում է aliq.ge-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին: Ըստ տվյալների՝ Վրաստանում սպառվող վառելիքի 81 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ 2012 թվականին Ռուսաստանից ներմուծումը կազմել է սպառված վառելիքի ընդամենը 8 տոկոսը։ «Միաժամանակ նկատենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն անշեղորեն սպառում է 1,0-1,1 մլն տոննա վառելիք, ինչը նշանակում է, որ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կվերահսկի անշարժ գույքի վարձակալության շուկան
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մտադիր է վերահսկողություն սահմանել անշարժ գույքի վարձակալության շուկայում՝ այն ստվերից դուրս բերելու նպատակով: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։ Առաջարկվող օրինագծի համաձայն, անշարժ գույք վարձակալող ֆիզիկական անձիք պարտավոր են հայտարարագրել անշարժ գույքի վարձակալությունից իրենց եկամուտները և ստանալ պետական գրանցում: Հակառակ դեպքում վերջիններս ծանրաբեռնված կլինեն գույքի կադաստրային արժեքի ...
Կարդալ ավելին »Ինդոնեզիան արգելում է առևտուրը սոցցանցերում
Ինդոնեզիայի կառավարությունն արգելք է դրել սոցցանցերում առևտրային գործարքների վրա։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը։ «Սոցիալական ցանցերը չպետք է վերածվեն էլեկտրոնային առևտրի հարթակի: Այժմ թույլատրվում է միայն գովազդը, այլևս ոչ մի վաճառք և այլևս ոչ մի գործարք սոցցանցերում»,- ասել է նախարարը։ Արգելքն արդեն իսկ ուժի մեջ է մտել:
Կարդալ ավելին »Binance-ը լքում է գալիս Ռուսաստանի շուկան
Binance կրիպտոարժույթի բորսան հեռանում է Ռուսաստանից՝ վաճառելով ռուսական բիզնեսը CommEX ընկերությանը։ «Առկա օգտատերերի այլ հարթակ կանոնավոր անցում ապահովելու համար անջատման գործընթացը կտեւի մինչեւ մեկ տարի: Ռուսաստանցի օգտատերերի բոլոր ակտիվներն ապահով եւ պաշտպանված են»,- ասված է Binance-ի հայտարարության մեջ: Ընկերությունը բացատրել է, որ Ռուսաստանում գործունեությունը անհամատեղելի է դարձել «Binance-ի պահանջների պահպանման ռազմավարության հետ»: Նրանք պարզաբանել են, որ Binance-ն մի քանի ամսվա ...
Կարդալ ավելին »Anglo Asian Mining-ն ակնկալում է ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը
Բրիտանական Anglo Asian Mining (ААМ) ընկերությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը Ղարաբաղում՝ ակնկալելով Ադրբեջանի իշխանություններից ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը, որը սեպտեմբերի 20-ից հետո անցել է Բաքվի վերահսկողության ներքո: Այդ մասին հայտնում է banks.am-ը Anglo Asian Mining հայտարարել է, որ լեռնահանքային համալիրի ոսկու եւ պղնձամոլիբդենային հանքերը գտնվում են իրենց «պայմանագրային տարածքներում»: Կաշենի հանքը շահագործում էր «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ...
Կարդալ ավելին »Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ից Ռուսաստան մեքենաների վերաարտահանման արգելքը
Վրաստանը սեպտեմբերի 26-ից արգելում է Եվրամիության երկրներից ներկրվող ավտոմեքենաները վերաարտահանել Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Այսպիսով, Վրաստանը միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների ևս մեկ՝ 11-րդ փաթեթին, որն արգելում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր ծավալի շարժիչով փոխադրամիջոցներ, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրամոբիլներ ու հիբրիդային շարժիչով ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ