Երևանում սեպտեմբերի 18-ին կկայանա Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Համաժողովը կազմակերպվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։Միջոցառմանը ելույթ կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ ...
Կարդալ ավելին »Business
Tesla-ն մինչև 1,9 միլիարդ դոլարի էլեկտրական մեքենաների մասեր կգնի Հնդկաստանից
Ամերիկյան Tesla ընկերությունը կարող է Հնդկաստանում 1.7-1.9 միլիարդ դոլարի չափով էլեկտրական մեքենաների բաղադրիչներ ձեռք բերել: Այս մասին գրում է The Times of India թերթը՝ վկայակոչելով առևտրի և արդյունաբերության նախարարին: Նրա խոսքով, թեև Tesla-ն դեռ պաշտոնապես չի մտել Հնդկաստանի էլեկտրական մեքենաների շուկա, ընկերությունն արդեն դրանց համար բաղադրիչներ է գնում: «Անցյալ տարի Tesla-ն Հնդկաստանից գնել է 1 միլիարդ դոլարի բաղադրիչներ, իսկ այս ...
Կարդալ ավելին »ՀՀ առևտրային բանկերի վարկային ծավալը 5,13 տրլն դրամ է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,135,361 մլն դրամ (5.13 տրլն) է։ 2023թ. մարտի համեմատ վարկերի ծավալն աճել է 827,053 մլն դրամով 19.2%-ով։ ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 4,874,891 մլն դրամ է, որից տարադրամով վարկեր՝ 1,803,789 մլն դրամ, դրամով վարկեր՝ 3,071,102 մլն դրամ։ Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 368,089 մլն դրամ, ...
Կարդալ ավելին »Էլեկտրական մեքենաների ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2025 թիվը
Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով»,- ...
Կարդալ ավելին »Մեքենաների «լավ» պետահամարանիշները կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով
Հայաստանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով: Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացնելով,հայտնեց, որ առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշերի նոր տեսակ, այն է` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Նախագծի համաձայն` կառավարությունը սահմանելու է հաշվառման ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունը նվազել է 2.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ամիսներին Հայաստանում արտադրվել է 149,335.0 տոննա հաց։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 4.7%-ով և կազմել 105,474.7 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 1.9%-ով և կազմել 989.2 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 3,142.0 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 8.4%-ով և ...
Կարդալ ավելին »Կտրուկ աճել է անշարժ գույքի նվիրատվության գործարքների թիվը
Հայաստանում կտրուկ աճել է անշարժ գույքի նվիրատվության հետ կապված գործարքների թիվը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հարցը պետք է կարգավորել օրենսդրական մակարդակով։ Փոխնախարարն ընդգծեց, որ նախագիծը պատրաստվել է փողերի լվացման եւ այլ ապօրինի ռիսկերի դեմ պայքարի նպատակով։ «Օրենսդրական փոփոխությունները պարտադրում են նվիրատվությունների հետ կապված գործառնություններ իրականացնող եւ արձանագրող ստորաբաժանումներին՝ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանից Չինաստան գյուղմթերքի արտահանումն աճել է 43%-ով
Ռուսաստանից գյուղմթերքի արտահանումը Չինաստան 2023-ի հունվար-հուլիսի ժամանակահատվածում աճել է 43%-ով՝ գերազանցելով 6 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել է Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական արտահանման միջազգային համագործակցության և զարգացման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մարկովիչը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովում: «Չինաստանին բաժին է ընկնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր մատակարարման ավելի քան 70%-ը: Գյուղմթերքի արտահանումն այս տարվա վերջին 7 ամիսներին աճել է 43%-ով ...
Կարդալ ավելին »HSBC-ն կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս գործարքների սպասարկումը
HSBC բանկային խումբը հոկտեմբերին կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս իր կորպորատիվ հաճախորդների գործարքների սպասարկումը։ Այս մասին ասվում է խմբի ստորաբաժանումների հաճախորդներին ուղարկված ծանուցման մեջ, որը մեջբերում է Nikkei Asia-ն: Նամակում ասվում է, որ հոկտեմբերի 27-ից HSBC խմբի բանկերը կդադարեցնեն առևտրային վճարումների մշակումը «առավել բարդ կարգավորիչ միջավայրի պայմաններում»: HSBC-ի ներկայացուցիչները Nikkei Asia-ին ասել են, որ ակնկալում են ավարտել իրենց ռուսական բիզնեսի ...
Կարդալ ավելին »22,53 մլրդ դրամ․ բջջային կապից ստացված եկամուտներն աճել են
2023թ. II եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 22.53 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 827.99 մլն դրամով կամ 3.82%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 335.61 մլն դրամով կամ 2.67%-ով և կազմել 12.891 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտները նվազել են 44.64 մլն դրամով կամ 0.95%-ով և կազմել 4.65 մլրդ դրամ, իսկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ