• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Business

Սաուդյան Արաբիան բարձրացնում է իր նավթի գինը Ասիայի համար

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, բարձրացրել է իր նավթի հոկտեմբեր ամսվա վաճառքի գները ասիական երկրների համար՝ նավթի արդյունահանման կրճատումը երկարաձգելու որոշման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Նրա խոսքով, Arab Light նավթի գինը հոկտեմբերին կաճի 10 ցենտով և 3.6 դոլարով բարձր կլինի Օման/Դուբայ հենանիշի արժեքից, որը, ըստ գնացուցակի՝ ամենաբարձր գինն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։ Ընկերությունը 20 ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի բանկերը գերազանցում են 2021-ի շահույթի ցուցանիշը

Ռուսական բանկերի շահույթը 2023-ին կարող է գերազանցել 2.4 տրիլիոն ռուբլին: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նյութերում։ «2023-ի երկրորդ եռամսյակում բանկերը ստացել են 0.8 տրիլիոն ռուբլի շահույթ (առաջին կիսամյակում՝ 1.7 տրիլիոն ռուբլի) բիզնեսի ծավալների ընդլայնման, բարձր մարժաների, ինչպես նաև արժույթի վերագնահատման հաշվին: Ակնկալվում է, որ 2023 թվականին շահույթը կգերազանցի 2021 թվականի մակարդակը (2.4 տրիլիոն ռուբլի)՝ չնայած հիմնական տոկոսադրույքի ...

Կարդալ ավելին »

Սարյան 22 հասցեի շենքը կօտարվի. կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն` մոտ 2142 մլն դոլարով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին: Նաեւ որոշում կայացվեց մասնակցել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրականացնելու է «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը: Ծրագրին և շուկային ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի գազի պահուստները հասել են ռեկորդային մակարդակի

Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններ գազի ներարկման արագությունը 2020-ից ի վեր հասել է նվազագույնի, սակայն ԵՄ-ում գազի ընդհանուր կուտակված պաշարները այս ժամանակահատվածում պատմական առավելագույնն են. պահեստարանները լցված են ավելի քան 93%-ով։ Եվրոպայի բորսայում գազը վաճառվում է 1000 խմ-ի դիմաց 380 դոլարով։ Եվրոպային Ռուսաստանը գազ է մատակարարում Ուկրաինայի տարածքով օրական 42.4 միլիոն խմ ծավալով: Նախորդ օրը տարանցմամբ Ռուսաստանը Եվրոպային մատակարարել է 41.7 միլիոն ...

Կարդալ ավելին »

Տեղական բիզնեսին աջակցելու համար ՎԶԵԲ-ը $15 միլիոնի վարկ կտրամադրի

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը (ԵՄ) օգնում են բարելավել հայաստանյան միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը: Այս համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը կտրամադրի $15 միլիոնին համարժեք ՀՀ դրամ վարկ՝ ԱԿԲԱ բանկի միջոցով ավելի շատ բիզնեսների աջակցելու նպատակով, հատկապես գյուղական վայրերում գործողներին։ Ֆինանսավորումը կհասցեագրի նաեւ տեղական արժույթով ավելի երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկի խնդիրը։ Վարկային պայմանագրի հանդիսավոր ստորագրմանը ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նշել ...

Կարդալ ավելին »

Վերաարտահանման հնարավոր սահմանափակումները ՀՆԱ-ի վրա կարող են ունենալ 0,24 տոկոս ազդեցություն. Քերոբյան

Սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն: Այդ մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին: Հայաստանում նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպը պատգամավորը կապեց հիմնականում արտաքին ժամանակավոր գործոնների հետ՝ նկատելով, որ երկրորդ կիսամյակում նկատվում ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել

CBS News-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել արտերկրում կամ նպաստել է դրանց առգրավմանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր. Ըստ պարբերականի՝ ռուս օլիգարխները տարբեր միջոցներով փորձել են թաքցնել իրենց հարստությունը, սակայն ԱՄՆ դատախազները բացահայտել են պատժամիջոցներից խուսափող ռուսաստանցի մեծահարուստներին։ Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի՝ ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռներ է իջեցրել Շվեյցարիայում և ...

Կարդալ ավելին »

Ինչպես հաշվարկել եկամտային հարկը Հայաստանում և արտերկրում (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:   Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա ...

Կարդալ ավելին »

Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը: Այս մասին ասվում է Չինաստանում ընկերության ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Սա մոդելի առաջին թարմացումն է թողարկումից ի վեր: Հիմնական տարբերակի արժեքը կկազմի 259.9 հազար յուան ​​(36.6 հազար դոլար), իսկ ամենավերջին կոնֆիգուրացիայի համար գնորդները պետք է վճարեն 295.9 հազար յուան ​​(41.6 հազար դոլար): Նորացված մոդելում էներգիայի պաշարը կլինի մոտավորապես 9%-ով ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023-ին կլինի ազգային արժույթներով. Լավրով

2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։ Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։ «Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ...

Կարդալ ավելին »