«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան – Բաթում – Երևան երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:
Կարդալ ավելին »Business
Կայացել են ավելի քան 31,6 մլրդ դրամի պետական պարտատոմսերի աճուրդներ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։ Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ մոտ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 102 մլրդ դրամ: Աճուրդի միջին ...
Կարդալ ավելին »Բելառուսը CBDC կթողարկի
Բելառուսի Ազգային բանկը շարունակում է աշխատել բելառուսական թվային ռուբլու թողարկման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է կարգավորիչի խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Կալեչիցը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների և միջազգային վճարային համակարգեր Բելառուսի սահմանափակ հասանելիության համատեքստում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում CBDC-ի միջոցով միջսահմանային վճարումներ կատարելու հնարավորությունը։ Կալեչիցը հավելել է, որ Ազգային բանկը բելառուսական թվային ռուբլին սահմանում է որպես օրինական վճարում, որն իրականացնում է փողի ...
Կարդալ ավելին »Չինաստանը բարձրացնում է բենզինի և դիզելային վառելիքի գները
Չինաստանի իշխանությունները օգոստոսի 10-ից բարձրացնում են բենզինի և դիզվառելիքի մանրածախ գները։ Այդ մասին ասված է ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի ծանուցման մեջ։ Բենզինի գինը մեկ տոննայի դիմաց կբարձրանա 240 յուանով (33.5 դոլար), իսկ դիզելային վառելիքինը՝ 230 յուանով (32.1 դոլար)։ Գործող գնագոյացման մեխանիզմի համաձայն՝ նավթամթերքի գները ճշգրտվում են՝ կախված նավթի միջազգային գների փոփոխություններից: Չինաստանի երեք խոշոր նավթային ընկերություններին՝ China National Petroleum Corporation-ին, ...
Կարդալ ավելին »Bloomberg. նավթի գինը բարձրանում է Սեւ ծովում ռուսական նավերի դեմ գրհոհների պատճառով
Նավթի գինը շարունակում է բարձրանալ այն բանից հետո, երբ Ուկրաինան գրոհել է հերթական ռուսական նավը՝ սպառնալիքի տակ դնելով հումքային ապրանքների, ինչպիսին են նավթը եւ հացահատիկը, զգալի հոսքը Սեւ ծովից գրել է Bloomberg գործակալությունը։ West Texas Intermediate մակնիշի նավթի ֆյուչերսները վաճառվել են մեկ բարելը 83 դոլարով, որը 4 տոկոսով ավելին է նախորդ աճուրդի համեմատ։ Շաբաթ օրը ծովային դրոնը խփել էր ռուսական ...
Կարդալ ավելին »Հայաստանից Ռուսաստան արտահանումը ռեկորդային աճ է գրանցել. ՌԴ ԱԳՆ
Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից եւ կարեւոր գործընկերներից մեկը Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալից երկխոսությունն է, ինչպես նաեւ կառավարությունների, նախարարությունների ...
Կարդալ ավելին »Հայաստանը Վրաստանից մեքենա արտահանող 4-րդ երկիրն է
Հայաստանը մտել է այն երկրների հնգյակի մեջ, որոնք ավտոտրանսպորտային միջոցներ են ձեռք բերել Վրաստանում 2023թ. առաջին կիսամյակում (հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30), նշվել է Ազգային բանկի կայքում հրապարակված նյութերում։ Վրաստանի իշխանությունները 2023թ. օգոստոսի 1-ից սահմանափակել են ԱՄՆ-ից բերված ավտոմեքենաների արտահանումը եւ վերարտահանումը Ռուսաստան եւ Բելառուս, իսկ սեպտեմբերի 26-ից սահմանափակում կմտցվի Եվրամիության երկրներից բերված մեքենաների Ռուսաստան եւ Բելառուս արտահանման համար։ Մեքենաներն ...
Կարդալ ավելին »Կարգելվի բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսում է Հայաստանում արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը: Այս մասին ՀՀ կառավարության նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ մինչ օրս սուպերմարկետներում շրջանառվում են պոլիէթիլենային տոպրակները: «2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում ...
Կարդալ ավելին »Թերի ապրանքի վերադարձի դեպքում Wildberries-ը հետադարձ առաքման արժեք չի գանձի
Wildberries միջազգային առցանց հարթակն ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ «Այժմ ապրանքը ստանալիս` այն թերի լինելու դեպքում, նաեւ սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու պարագայում գնորդն անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։ Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները եւ համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում թերի ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը Tesla-ին թույլ կտա իր երկրում արտադրել պահեստամասեր
Հնդկաստանը կարող է դիտարկել ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաների կարևոր բաղադրիչների արտադրությունը հնդկական ձեռնարկություններում: Սա կարևոր կլինի, քանի որ Tesla-ն այժմ ներմուծում է էլեկտրական մեքենաների որոշ հիմնական բաղադրիչներ, ինչպիսիք են մարտկոցները Չինաստանից: Tesla-ն գործուն քայլերով ցուց է տալիս իր պատրաստակամությունը ներդրումներ կատարելու իր մատակարարման շղթայի էկոհամակարգը Հնդկաստանում կառուցելու համար: Հուլիսին Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ իր մեքենաների արտադրությունը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ