Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից՝ ընդգծելով, որ այս պահին 7 կազմակերպության թույլատրվել է արտահանումը: «Մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ ակտիվորեն զբաղվում ենq դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց ...
Կարդալ ավելին »Business
Nissan-ը պարտատոմսեր կթողարկի
Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co.-ն պատրաստվում է թողարկել փոխարկելի պարտատոմսեր 150 միլիարդ իենի (շուրջ 1.04 միլիարդ դոլար) չափով՝ բիզնեսի վերակազմավորման ծրագրի ֆինանսավորման նպատակով։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ներգրավվող միջոցներն ուղղվելու են նոր ապրանքների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Reuters-ի տվյալներով՝ Nissan-ը նախատեսում է լրացուցիչ 4 միլիարդ դոլարի պարտատոմսերի թողարկում դոլարով և եվրոյով՝ իր վարկային պարտավորությունների մարումը ապահովելու նպատակով։ Ընկերությունը մտադիր է վաճառել 5, ...
Կարդալ ավելին »29.8%-ով կրճատվել է կոնյակի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի հունվար մայիսլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,565.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2024թ. համադրելի ցուցանիշի (7,922.5 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 29.8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ...
Կարդալ ավելին »Մասկի հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը 7%-ով անկում են ապրել
Tesla Inc.-ի բաժնետոմսերը նախաշուկայական առևտրի ժամանակ 7%-ով անկում են ապրել, այն բանից հետո, երբ գործադիր տնօրեն Իլոն Մասկը շաբաթավերջին հայտարարեց նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծելու մասին: Մասկը հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց ծախսերի և հարկերի մասին օրինագիծ, որը, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կբարձրացնի երկրի պարտքը առաջիկա տարիներին: Մասկը բազմիցս քննադատել է օրինագիծը՝ ասելով, ...
Կարդալ ավելին »BRICS-ին սատարող երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ BRICS-ի քաղաքականությունը սատարող երկրների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% մաքսատուրքեր։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ցանկացած երկիր, որը սատարում է BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությունը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի։ Բացառություններ չեն լինի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Մեկ այլ հրապարակման մեջ նա նշել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան վարչակազմը տարբեր երկրներին ...
Կարդալ ավելին »Աշխարհի ամենավաճառվող մեքենան՝ Toyota RAV4
Toyota RAV4 քրոսովերը գերազանցել է Tesla Model Y-ին և դարձել է 2024 թվականի աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենան՝ համաձայն JATO Dynamics-ի տվյալների։ Ավտոմոբիլային վերլուծաբան Ֆելիպե Մունյոսը վերլուծել է ազգային վիճակագրական ծառայությունների, դիլերների ասոցիացիաների և ավտոարդյունաբերության սեփական աղբյուրների տվյալները։ Նրա հաշվարկներով՝ Toyota RAV4/Wildlander-ի գլոբալ վաճառքներն անցյալ տարի կազմել են մոտ 1.187.000 միավոր՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 11% աճ: Միևնույն ժամանակ, Tesla Model Y-ի ...
Կարդալ ավելին »Xiaomi YU7. տեխնոլոգիական հսկան վաճառքի է հանել իր էլեկտրաքարը
Չինական տեխնոլոգիական հսկան՝ Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է իր երկրորդ էլեկտրական ավտոմեքենան՝ YU7 քրոսովերը։ Նորույթը էժան է իր հիմնական մրցակից Tesla Model Y-ից, ինչը կարող է լուրջ ցնցում առաջացնել էլեկտրամեքենաների շուկայում։ Xiaomi YU7-ը հասանելի է երեք մոդիֆիկացիայով՝ Standard, Pro և Max․ YU7 Standard RWD տարբերակն արժե 253.500 յուան (մոտ 35.300 ԱՄՆ դոլար), YU7 Pro լիաքարշակ (AWD) տարբերակը՝ 279.900 յուան (մոտ 39.050 ...
Կարդալ ավելին »Նեքսուս Գորիս. «Ջերմատուն» ծրագիրը գալիս է Սյունիք
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։ ««Նեքսուս» մոդելի պիլոտային փուլի համար ընտրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռնությունը, որը կիրականացվի Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Վերիշեն և ...
Կարդալ ավելին »Գլոբալ բունկերային ընկերություն՝ Սաուդյան Արաբիայում․ արքայազնի հավակնոտ ծրագրերը
Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլ-Ազիզ բին Թուրկի Ալ Սաուդը հիմնել է երկրում առաջին գլոբալ բունկերային (նավերի վառելիքով և շարժիչի յուղերով լիցքավորման) ընկերությունը՝ Eleven Energy-ն։ Այդ մասին Ship&Bunker հրատարակությանը հայտնել է կոնցեռնի ներկայացուցիչը։ Eleven Energy-ի կայքի տեղեկությամբ՝ ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված կլինի Էր-Ռիադում, իսկ մասնաճյուղերը՝ սաուդական Դամամում և Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Ընկերության ղեկավար է նշանակվել Քրիս Թոդը, որը նախկինում ղեկավարել է Delta ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. հայկական կոնյակով բեռնված բեռնատարները կարող են հատել հայ-վրացական սահմանը
Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ «Մասնավորապես, հարցը վերաբերում է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել»,- ասվում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ