• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանի` տարվա լավագույն մարզիկները հայտնի են

Հայտնի են Հայաստանի 2024 թվականի տարվա լավագույն մարզիկների և մյուս անվանակարգերում հաղթողների անունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի քվեարկությանը մասնակցեց 19 մարզական լրագրող: Ըստ նոր կարգի՝ այս տարվա քվեարկությանը մասնակցում են միայն մարզական լրագրողները: Հայաստանի լավագույն երեք մարզիկներն են` Վարազդատ Լալայան, Արթուր Դավթյան, Արթուր Ալեքսանյան:  Լավագույն կին մարզիկը ...

Կարդալ ավելին »

Կորեան Հայաստանին է նվիրաբերել շտապօգնության 6 մեքենա

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին:  Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լենա Նանուշյանն ընդգծել է հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում կորեական լավագույն փորձի ուսումնասիրությունը: Նա կարևորել է նաև Երևանում Կորեայի միջազգային ...

Կարդալ ավելին »

Numbeo․ Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում է

Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։  Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ  հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։  Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, իսկ Թուրքիան՝ 54-րդը։   Ցանկից մինչև մեկ միլիոն բնակչություն ...

Կարդալ ավելին »

Լեհաստանի նախագահը Հայաստանի հետ տնտեսական գործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում

Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպական քաղաքականությանը նպաստում է հայ-լեհական հարաբերությունների խորացմանը։ ՀՀ նախագահի նստավայրում ընթացող համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ նշելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լեհաստանի համար։ Նա կարևորեց ֆինանսական ոլորտում համագործակցությունը՝ հիշեցնելով Դավոսում երկու տարի առաջ ստորագրված նախագիծը, որը ներառում է հայկական ֆինանսական բորսայի և լեհական ֆինանսական բորսայի համագործակցությունը։  «Այս նախագիծը մեծ ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան հստակ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. նախարար

Ես միշտ պաշտպանելու եմ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը։ «Պատիվ ունեցա հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Մեր ջերմ զրույցի ընթացքում ես նրան հիշեցրի Հայաստանի ինքնիշխանությանը Ֆրանսիայի միանշանակ աջակցության մասին»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ. հունվար-սեպտեմբերին ավելացել է 3,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Ինչպես տեղեկացրել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշ ունի Ղրղզստանը (38,3 տոկոս)։ Հաջորդում են Ղազախստանը (10,1) եւ Բելառուսը (7,8), Հայաստանը (6,3) եւ Ռուսաստանը (2,5 տոկոս)։

Կարդալ ավելին »

Հայաստանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է. Փաշինյանը՝ Հռոմի պապին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական գործակցություն-24» զորավարժություններին

Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։  Այդ մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը:

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կմասնակցի Ազգերի լիգայի անցումային խաղերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C ենթախմբում երկրորդ տեղ գրավելու շնորհիվ կմասնակցի անցումային խաղերին: Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյանը կղզիները 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: Հայաստանի հավաքականը կմասնակցի Ազգերի լիգայի B ենթախումբ դուրս գալու անցումային խաղերին: Փլեյ-օֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին:

Կարդալ ավելին »