• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպել է ՏԿԵՆ նախարարի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ Օրակարգային հարցերից էր նախարարի հետ գործակցության ձևաչափը։ Դավիթ Խուդաթյանի հետ քննարկվեց նաև ՀՀՄՄ-ան նախաձեռնած հանքարդյունաբերության ոլորտի ֆորումի՝ Mining forum-ի նպատակները, անցկացման անհրաժեշտությունը։ Խոսվեց Միության կողմից նախորդ տարի իրականացված Mining forum-2024-ի արդյունքների, ազդեցության և ...

Կարդալ ավելին »

 Հայաստանը դադարեցրեց Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման պայմանագրի գործողությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման մասին 1997 թվականի մարտի 27-ի հիմնադիր պայմանագրի գործողության դադարման մասին» արձանագրությանը: Համաձայնագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից բազմազգ կինոմշակույթը, պահպանել ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները և ընդլայնել այն՝ նոր թափ հաղորդելով ԱՊՀ անդամ երկրներում մշակույթի ոլորտում համագործակցության և փոխգործակցության զարգացմանը: Արձանագրության կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Համաձայնագրի՝ արդիականությունը կորցրած լինելու հանգամանքով: ՀՀ կրթության, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական վկայականները

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրին: Հիմնավորման մեջ նշվում է, որ հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայական տնօրինողը բավարարում է մյուս կողմից սահմանած ...

Կարդալ ավելին »

Պեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։  Երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու պլանների մասին օրինագծի ընդունումը, Պեսկովը պատասխանել է. «Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, հայերը պետք է իրենք մյուս բոլոր հարցերը պարզեն, թե որքանով է դա երկկողմանի ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիներն իրենք»։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենդներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում, եւ այդ դիվիդենդներն առավել քան ակնհայտ են»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, ուղղակիորեն անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունմանը, նշել է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, հավանաբար հենց դրանում Եվրամիության շահագրգռվածության հստակ ըմբռնման բացակայության պայմաններում, որոշակի հավելյալ դիվիդենդներ կտա թե՛ երկրին եւ թե՛ երկրի ժողովրդի շահերի առումով»։ Պեսկովի խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել նաեւ Եվրամիություն ընդունվելու գործընթացի բարդությանը։ «Մենք գիտենք շատ երկրների փորձի մասին, որոնք երկար հերթ են կանգնել այդ գործընթացում, որը տասնամյակներով ...

Կարդալ ավելին »

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է

Կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի մակարդակի հետազոտության Transparency International կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը, որում ուսումնասիրված է հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը աշխարհի 180 երկրում և տարածքում: Զեկույցի համաձայն՝ Կոռուպցիայի ընկալման ամենացածր վարկանիշ ունեցող երկրների եռյակում են Դանիան` 100-ից 90 միավորով, Ֆինլանդիան՝ 88, և Սինգապուրը՝ 84 միավորով: Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 47 ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը նշել է Հայաստանի հետ մերձեցման մասին

Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, բայց Հայաստանն առայժմ անդամակցության պաշտոնական հայտ չի ներկայացրել, «Известия»-ին տեղեկացրել են Եվրահանձնաժողովում։ «Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ եւ Հայաստանի հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան այժմ։ Վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցությունը ցույց է տվել դա»,- նշվել ...

Կարդալ ավելին »

Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է Մակրոնի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ «Հանրապետության նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արհեստական ​​բանականության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել այս երկուշաբթի՝ 2025թ. փետրվարի 10-ին, Ելիսեյան պալատում։ Պետության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արհեստական ​​բանականության գագաթաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի եւ ԵՄ տեսակետների համընկնումը նորարարության եւ նոր տեխնոլոգիաների հարցերում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նախագծերի զարգացումը հատկապես էներգետիկայի, պաշտպանության եւ տրանսպորտի ոլորտներում։ Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաեւ հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ խաղաղության, անվտանգության եւ ժողովրդավարության հայ ժողովրդի ձգտմանը։ Հանրապետության նախագահը եւ Հայաստանի վարչապետը քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ #COP17-ի նախապատրաստական​​աշխատանքները, որը Հայաստանը կհյուրընկալի 2026թ.։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նախապատրաստվելու #COP17-ին»,- նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Արմինե Խերանյանը երդվեց

Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Նա, մասնավորապես, ասաց. «ԿԸՀ-ն ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի Հայաստան կուսակցության կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղախաղ ժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։  Շնորհավորենք տիկին Երանյանին»: ...

Կարդալ ավելին »

Ռուսների նախընտրած երկրների թոփ 10-ում Հայաստանը 9-րդ տեղում է

Հայաստանը 2024թ. ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի արտասահմանյան երկրների թոփ-10-ում զբաղեցրել է 9-րդ տեղը. անցած տարի գրանցվել է ՌԴ քաղաքացիների 970 հազար այցելություն Հայաստան, հայտնել է ՌԲԿ-ն ՌԴ ԱԴԾ վիճակագրության հիման վրա։ https://www.rbc.ru/business/05/02/2025/67a2005a9a79471e5fcffB59b Ընդ որում՝ Հայաստանում այս ցուցանիշի անկումը 12,5 տոկոսով առավելագույնն է թոփ-10-ի մյուս երկրների համեմատ։ Ցուցակը գլխավորում է Թուրքիան՝ 6,27 մլն ռուսաստանցիների այցելություններով (պլյուս 11,7 տոկոս), որին հաջորդում են Աբխազիան՝ 5,81 մլն (պլյուս 1,1 տոկոս), Ղազախստանը՝ 2,81 մլն (մինուս 4,4 տոկոս), ԱՄԷ-ն՝ 1,99 մլն (պլյուս 15,6 տոկոս), Չինաստանը՝ 1,9 մլն (պլյուս  96,5 տոկոս) Եգիպտոս՝ 1,48 մլն (պլյուս 15,3 տոկոս), Վրաստան՝ 1,35 մլն (պլյուս 21,5 տոկոս), Թաիլանդ՝ 1,32 մլն (պլյուս 24,5 տոկոս)։ Լավագույն 10-նյակը եզրափակում է Ադրբեջանը՝ 710 հազար (պլյուս 26,8 տոկոս)։ Ընդհանուր առմամբ, 2024թ. ռուսները կատարել են գրեթե 29,2 մլն ուղեւորություններ արտերկիր (նպատակները՝ բիզնես, աշխատանքային, զբոսաշրջություն, մասնավոր, կրթական, մշտական ​​բնակության վայր տեղափոխվելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների սպասարկման անձնակազմի եւ զինվորականների ուղեւորություններ): Տարվա ընթացքում նրանց թիվն աճել է 7,8 տոկոսով։ 2023թ. Ռուսաստանի քաղաքացիները, հաշվի առնելով այցի բոլոր նպատակները, արտասահման են մեկնել մոտ 27,1 մլն անգամ։

Կարդալ ավելին »

Հայաստանը վերանայել է Արժույթի միջազգային կազմակերպությունում իր քվոտան՝ ավելացնելով 50 տոկոսով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրևվարի 6-ի նիստում Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 16-րդ վերանայման հիմքով Հայաստանի քվոտայի աճի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց: Ներկայում ԱՄՀ-ում Հայաստանի քվոտան կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ (Հատուկ փոխառության իրավունք), որը կազմում է ԱՄՀ ընդհանուր քվոտայի 0.03%-ը, և համաձայն որի՝ Հայաստանին բաժին է ընկնում ԱՄՀ կառավարիչների խորհրդի ձայների 0.05%-ը: ...

Կարդալ ավելին »