• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են, կան դժվարանցանելի հատվածներ. ՆԳՆ փրկարար ծառայություն

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները փակ են: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը կցորդիչով բեռնատարների համար է փակ: Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը բեռնատարների համար է դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան ...

Կարդալ ավելին »

Հայաստանի Մ-16 հավաքականի կազմը․ թիմը կանցկացնի մարզական հավաք

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը փետրվարի 3-ից 6-ը, ապա փետրվարի 7-ից 10-ը երկու փուլով կանցկացնի մարզական հավաք՝ այդ ընթացքում փետրվարի 6-ին և 10-ին անցկացնելով երկկողմանի 2 հանդիպում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Փետրվարի 3-ից 6-ի հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին։Դարպասապահներ Սամսոն Հակոբյան,      «Փյունիկ-09»Սերյոժա Հարությունյան,             «Փյունիկ-09»Արսեն Միրաբյան,         «Ակադեմիա-09-2»ՊաշտպաններՀամլետ Գյոզալյան,       «Ակադեմիա-09-1»Ռուբեն Գրիգորյան,       «Ուրատու-09-1»Արմեն Ասատրյան,        «Ակադեմիա-09-1»Վահան Ասլանյան,          «Ակադեմիա-09-1»Էդմոնդ Գասպարյան,   ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սկսվել է ջրծաղկի դեմ պատվաստումը

Հայաստանում ջրծաղկի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է հունվարի 31-ից։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն տրամադրվել է առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներին։ Սկզբնական փուլում պատվաստվելու են 2023թ. նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, որոնք արդեն մեկ տարեկան են։ Հաջորդ փուլում՝ 2027թ., կպատվաստվեն նաեւ 4-6 տարեկան երեխաները, որոնք արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այնուհետեւ ջրծաղկի դեմ պատվաստումն աստիճանաբար կներդրվի նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց շրջանում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերահսկվող վարակիչ հիվանդությունների եւ իմունացման համաճարակաբանության բաժնի ղեկավար Սվետանա Գրիգորյանն իր հերթին նշել է, որ մյուս երկրների փորձը, որտեղ կիրառվում է պատվաստումը ջրծաղկի դեմ, պատվաստման արդյունավետություն է ցուցադրել հենց այդ տարիքային խմբում, քանի որ հիվանդության կանխմանը զուգահեռ այդ տարիքային խմբում կրճատվում է նաեւ ընդհանուր առմամբ ջրծաղկով հիվանդանալու ընդհանուր թիվը։ «Այսինքն՝ արդեն մի քանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հայտարարությունը ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության անդամ կազմակերպությունները անհանգստացած են ԶՊՄԿ-ում հունվարի 31-ին նախաձեռնված՝ արհմիության կողմից չարտոնված գործադուլով եւ ընկերության տարածքում ստեղծված իրավիճակով։ Ցավոք, մեր ոլորտը ականատես է եղել նմանատիպ գործողությունների հետեւանքով ոչ միայն մեկ ընկերության, այլ երկրի տնտեսության համար կարեւորագույն ոլորտի մրցունակության, երկրի ներդրումային հեղինակության վրա բացասական հետեւանքներին։ Հարկ չկա բացատրելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի առաջին հարկատուի ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Հայտնում են ՀՀ կատռավարության մամուլի ծառայությունից: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև

ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։

Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ...

Կարդալ ավելին »

Կրասնոդարում դանակահարության համար դատապարտված դեռահասը ծնողների հետ միասին արտաքսվել է Հայաստան

Կրասնոդարի ավագ դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասը ծնողների հետ վտարվել է Հայաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ եւ դատապարտել 30 հազար ռուբլու տուգանքի, գրել է Коммерсант-ը։  Կրասնոդարի թիվ 94 միջնակարգ դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Ուսումնական հաստատության միջանցքում աշակերտների միջեւ վեճի ժամանակ դեռահասներից մեկը հանել է դանակը եւ դանակով հարվածել հասակակցի ոտքին։ Ծեծկռտուքի հետեւանքով տուժել են նաեւ այլ աշակերտներ։ Ծեծկռտուք հրահրողը բերման է ենթարկվել եւ պահվել անչափահասների ժամանակավոր պահման վայրում։ Նրա ընտանիքի ստուգման ժամանակ պարզվել է, որ դեռահասի ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ապօրինի են գտնվել Ռուսաստանում։ Կարգադրիչները ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին եւ նրա ծնողներին ավիաչվերթով ուղարկել են Հայաստան։ Թիվ 94 դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել ուսումնական հաստատության աշխատակիցների անփութության դեպքի առիթով։

Կարդալ ավելին »

Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին. Պեսկով

Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։  Լրագրողը Պեսկովին հարցրել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման առումով, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։ «ՀԱՊԿ-ը անկախ, հասուն, կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը։ Աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտնել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը։

Կարդալ ավելին »

Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց

Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի»,- նշվում է զեկույցում։ Կառույցը քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ...

Կարդալ ավելին »