ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ: 3 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են հիմնականում շինարարության, առեւտրի, արդյունաբերության ոլորտները: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա կարեւորեց արտահանման աճը՝ նշելով, որ արտահանումն աճել է 104 տոկոսով, ներմուծումը՝ 78 տոկոսով: «Հունվար-ապրիլին ունենք 13,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Շատ է ...
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի հարևանությամբ, ինչը առաջացնում է լոգիստիկ խնդիրներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Բայց ասեմ ձեզ, և՛ մեր տնտեսությունը, և՛ մեր մարդիկ իրենց կենցաղով, մշակութային կերպարով, ժողովրդավարության մակարդակով շատ ավելի եվրոպացի են, քան մի շարք եվրոպական երկրներում։ Այս ...
Կարդալ ավելին »Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հավելել է նա:
Կարդալ ավելին »Հայաստանի 13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023 թվականի նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։ Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ...
Կարդալ ավելին »Հայաստանը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել ...
Կարդալ ավելին »Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար, հուսով ենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության եւ դաշնակցայնության հունով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ցանկացած պարագայում կպահպանենք գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները»,- ասել ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5 %։ Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Նովոսիբիրսկում ելույթ ունենալով «Արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ» խորհրդաժողովում։ «ԵԱՏՄ-ում 2023 թվականի տնտեսական ցուցանիշները կայունորեն աճում են: Այսպես, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3,8 %, ինչը բարձր է համաշխարհային ...
Կարդալ ավելին »ՀԲ-ն պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը․ այս տարի 5,5%, 2025-ին՝ 4,9%
Համաշխարհային բանկը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին ՝ 4,9% մակարդակում։ Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հրապարակած “Համաշխարհային տնտեսության հեռանկարները”զեկույցում։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (ECA) Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականի համար կանխատեսվող Հայաստանի ՀՆԱ աճի մակարդակը երկրորդն է Տաջիկստանից հետո (6,5%), իսկ 2025 թվականի համար՝ երրորդը Ուկրաինայից (6,5%) և ...
Կարդալ ավելին »Հայաստանը պատրաստակամ է գործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 11-12-ը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է. «Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ