ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն չի փոփոխվել, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.1%-ով։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 3%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-սեպտեմբերի համեմատ աճել են 5․9%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 1%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Մեր նպատակն է աջակցել Հայաստանի՝ առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերափոխվելուն. Քրիստինա Քվին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: «Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն արձանագրել են՝ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ օրակարգ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային թեմաներ։ «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե’ անմիջականորեն ...
Կարդալ ավելին »Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը կհամագործակցի WCIT2024/DigiTec-ի հետ
Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր (MoU) է ստորագրել Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում միջազգային կրթական փորձի, նորարարությունների և առաջնորդության շուրջ փոխգործակցության նպատակով։ Հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։ «Շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար։ Մեզ համար ...
Կարդալ ավելին »Հայաստանը Նյու Դելիում World Food India 2024 ցուցահանդեսին ներկայացրել է 11 ընկերության արտադրանք
Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում մասնակցել է World Food India 2024 միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ոլորտի արդի խնդիրները և ներուժը․ միջազգային ֆորում
Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որը նախաձեռնել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Միջազգային կարգի միջոցառմանը հրավիրված են խոշոր հանքարդյունաբերական երկրների հայազգի և արտասահմանցի լավագույն փորձագետները, Հայաստանի կառավարության ոլորտային պաշտոնյաները, հասարակական սեկտորի ներկայացուցիչները։ Հանքարդյունաբերության ոլորտի արդի խնդիրների և ներուժի բացահայտմանը միտված միջոցառման գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Միջոցառման գործընկերներն են՝ BDO Armenia Lydian Armenia @ICMA ...
Կարդալ ավելին »Օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: «2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում՝ հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 13․9 մլն դրամի չափով տուգանք»,- ասված ...
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե ...
Կարդալ ավելին »Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 79․1%-ով կամ 5․16 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 335.83%-ով կամ 5․81 մլրդ դոլարով և կազմել 7․55 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 64.57%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 567․5 մլն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ