• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստան զբոսաշրջիկների 39.7%-ը ժամանել են Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 43.4%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 15.0%, մնացած 41.6%-ը ժամանել է այլ երկրներց։ Զբոսաշրջիկների 39.7%-ը ժամանել են Ռուսաստանից, 8.6%-ը՝ Իրանից, 7.7%-ը՝ ԱՄՆ-ից,  3.9%-ը՝ Ֆրանսիայից, 3.4%-ը՝ Գերմանիայից, 2.9%-ը՝ Վրաստանից, 1.6%-ը՝ Իտալիայից, 1.0%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։ Զբոսաշրջիկների 42.5%-ը այցելել է գործնական նպատակներով, 45.0%-ը՝ հանգստի և ...

Կարդալ ավելին »

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ, 11-ի և 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 10-ին և 13-ին ...

Կարդալ ավելին »

Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող  «ԱՏԳ» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 2-ին այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում արտահանման ծավալների աճի հեռանկարները։ Նախարար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել ԱՏԳ նախաձեռնություններին՝ այդ թվում աշխատուժի ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 2-ի, 5-ի և 6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-ի, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  «2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանցիների այցերը Հայաստան նվազել են

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիները կատարել են 12.6 միլիոն արտասահմանյան ուղևորություն: Այս մասին են վկայում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները: Այս տարի արտասահմանյան ուղևորությունների թիվն 9%-ով ավելի է 2023-ի նույն ժամանակահատվածում արձանագրվածից: РБК-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում սահմանապահ ծառայությունն արձանագրել է 11.6 միլիոն ուղևորություն: ԱԴԾ սահմանային ծառայության վիճակագրությունն արձանագրում է պետական ​​սահմանի հատումների թիվը՝ հաշվի առնելով ...

Կարդալ ավելին »

Անձրև ու շոգ․ եղանակը Հայաստանում

Օգոստոսի 30-ի երեկոյան հանրապետության տարբեր մասերում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Հարավարեւմտյան քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ  եւ ամպրոպ, քամին կուժեղանա՝ 14-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+14, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ տարբեր ոլորտներում գործակցության զարգացումն ու ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին:  Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը:  ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կսկսի փոխհատուցում վճարել հարկադիր պարապուրդում գտնվողներին

Հայաստանում աշխատողի հարկադիր պարապուրդի ընթացքում, եթե վերջինս աշխատանքի է գնում այլ գործատուի մոտ, ապա պետք է վճարվի 9 ամսվա աշխատավարձ՝ նախկին աշխատավայրից։ Այս մասին Ազգային ժողովում օգոստոսի 29-ին Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Հարկադիր պարապուրդը, գործող օրենսդրության համաձայն, աշխատանքի ժամանակավոր դադարեցում ...

Կարդալ ավելին »

Փարիզում անցկացվող Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ ունի

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։ Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել է ...

Կարդալ ավելին »