• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանի բնակչության թիվը գերազանցել է 3 միլիոնը

Հայաստանի բնակչության թիվը 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ հասել է 3.057,8 մլն-ի՝ տարեկան կտրվածքով աճելով 3.8% – ով կամ 112.3 հազար մարդով (նախորդ տարվա 0.8% կամ 23.2 հազար մարդ աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Երևանի բնակչությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,9%-ով կամ 42,6 հազար մարդով (մեկ տարի առաջվա 1% աճի դիմաց)՝ կազմելով 1,134 մլն մարդ: Այսպիսով, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Վրաստանն ուսումնասիրում են գինեգործության ոլորտում գործակցության հեռանկարները

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գինու ազգային գործակալության տնօրեն Լևան Մեխուզլայի հետ։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Վրաստանի գինու գործակալության միջև համագործակցության հետ կապված հարցեր։ Նշենք, որ Հայաստանի Մաքսային ծառայության 2023 թվականի տվյալների համաձայն, հայկական կողմը Վրաստան է արտահանել 18.7 հազար լիտր գինի, ինչը 74.7 տոկոսով ավելի է ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը

2023 թվականին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը (ներառյալ գալվանական փոշիացումը)։ Ինչպես վկայում են Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները, նախորդ տարի Հայաստանն արտահանել է 29 122,3 կգ ոսկի, ինչը 3,2 անգամ ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (2022 թվականի 2,3 անգամ աճի դիմաց) ։ Մաքսային արժեքն աճել է 4.3 անգամ ՝ կազմելով 1.8 մլրդ դոլար: Արտահանման հիմնական ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Ֆրանսիայի դեպանատունը հյուրընկալել է Թալինի քաղաքապետի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեպանությունը հյուրընկալել է Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշված է դեսպանության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Սեպտեմբերին Բուր-լե-Վալանս մեկնելուց առաջ Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը», – նշել է դեպանատունը՝ հավելելով, որ երկու քաղաքները կնշեն իրենց եղբայրական կապերի հաստատման 20-ամյակը:

Կարդալ ավելին »

Հայաստանում ուսումը շարունակել ցանկացող սփյուռքահայերի ընդունելությունը շարունակվում է. հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը

Սփյուռքից հայաստանյան բուհերում սովորելու համար հայտ է ներկայացրել 228 դիմորդ, որոնք հիմնականում դիմել են բակալավրի կրթական աստիճանի համար: Ընդունելությունը շարունակվում է, հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը:  Այդ մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և Սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը՝ նշելով, որ ընդունելությունը իրականացվում է ոչ միայն բակալավրիատի, այլ նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճանների ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը. Գևորգ Պապոյան

Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխել իր սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների որոշմամբ։ ՀՀ-ն ոչ մի երկրի պահանջով չի փոխի իր սահմանադրությունը, փոխել-չփոխելը մեր ներքին գործն է»,- ասել է նա՝ ի պատասխան Բաքվի կողմից համապատասխան պահանջի առկայության մասին լրագրողի դիտարկմանը։

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 45,9 միլիոն դոլարով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12,157 մլրդ դոլար: Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից, այս գումարը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից. – Արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար – Ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար Արտաքին պարտքի մեջ ներառված են՝ – ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար – ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար Ներքին ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին Հայաստանն ունի 4 մասնակից

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցապայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը 67 կգ քաշային կարգում կլինի Էկվադորից Անդրես Մոնտանոն:  Երեկոյան մրցահերթում` Երևանի ժամանակով 20:15-ից սկսած, իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, ով հաղթել է նախորդ երեք գոտեմարտերում: Նրա մրցակիցը Իրանից Մոհամմադհադի Սարավին ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 15%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 144,630.6 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է շուրջ 15%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 20․8%-ով և կազմել 5,386.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 25․2%-ով՝ կազմելով 7,922.5 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 49․2%-ով և կազմել 2,254.3 տոննա, պողպատե խողովակների ...

Կարդալ ավելին »

ՀՀ խոշոր հեռահաղորդակցման ընկերությունների մուծած հարկերը նվազել է 8.5%-ով

Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 10.7 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 31.28%-ով կամ 2.55 մլրդ դրամով։ Յուքոմը (Ucom) զբաղեցնում է ...

Կարդալ ավելին »