• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

+37 և կարճատև անձրև՝ երեկոյան․ եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-7-ը կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, Երևանում  ...

Կարդալ ավելին »

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։ Լրատվամիջոցը փոխանցել է, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին »

Ռուսներն ավելի քիչ են այցելում Հայաստան

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիները կատարել են 12.6 միլիոն արտասահմանյան ուղևորություն: Այդ մասին են վկայում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները: Այս տարի արտասահմանյան ուղևորությունների թիվն 9%-ով ավելի է 2023-ի նույն ժամանակահատվածում արձանագրվածից: РБК-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում սահմանապահ ծառայությունն արձանագրել է 11.6 միլիոն ուղևորություն: ԱԴԾ սահմանային ծառայության վիճակագրությունն արձանագրում է պետական ​​սահմանի հատումների թիվը՝ հաշվի առնելով ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճման առթիվ։  Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ։ 🥈🇦🇲 Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին։#Paris2024 pic.twitter.com/2tncVdymvh— Olivier Decottignies (@O_Decottignies) August 4, 2024 «Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին», – գրել է ...

Կարդալ ավելին »

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ որոշումները

Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և վերջինիս հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Եվրոպական միության ընդունած որոշումները։  Այդ մասին հայտնել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը՝ հայտարարությունը հրապարակելով X-ի իր միկրոբլոգում։ pic.twitter.com/p7Tgeu89DS— Erik Hellsborn (SD) (@EHellsborn) August 4, 2024 Տարածված հայտարարության մեջ, անդրադարձ կատարելով հուլիսի 22-ին ...

Կարդալ ավելին »

Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

«Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ներկայացված է «Բունկեր» խմբի աբստրակցիոնիստներ Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչի (Հաջյան), Մարտին Պետրոսյանի, Օֆենբախի (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտի (Աշոտ Ղազարյան) քառասուներկու ստեղծագործություն։  Ստեղծագործությունները գործարար և արվեստի հավաքորդ Սերգեյ Ջավադյանի ընտանիքը, որն արտերկրում է, նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝ հանրությանը հնարավորություն ընձեռելով ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մտադիր է ՀԲ-ից 40 մլն դոլարի վարկ ներգրավել 3 էլեկտրակայանների վերակառուցման համար

Արմինֆո. Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից  40 մլն դոլար վարկ ներգրավել երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար: Բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում: Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղու ստեղծմամբ Միջին Ասիայի երկրներն ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից և Չինաստանից. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի դիտարկմամբ՝ եթե հաջողվի բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա Միջին Ասիայի երկրներն շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի լայն մուտք կունենան համաշխարհային շուկաներ։ Այդ մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դիտարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը բացելու հնարավորությունը

Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հուլիսի 30-ին հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ

Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։  ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով ...

Կարդալ ավելին »