• USD 368.63
  • EUR 431.78
  • RUB 5.0126
  • GBP 497.91
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հունիսի 29–ին տեղի կունենա «Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովը

Հունիսի 29–ին Երևանում` Առողջապահության ազգային ինստիտուտում, տեղի կունենա «Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովը։ Համաժողովի նպատակն է. Ներկայացնել տեխնոլոգիական նորարարությունները, խթանել ցանցը և համագործակցությունը, կառուցել կայուն թվային առողջապահության էկոհամակարգ։

Կարդալ ավելին »

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ: Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։ Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։ Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները:

Կարդալ ավելին »

96․6%-ով ավելի․ որքան գումար է դուրս եկել Հայաստանից մեկ տարում

2023թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների կողմից դեպի արտասաման կատարվել է 30,225 փոխանցում։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 96․6%-ով։ Փոխանցումների ծավալը կազմել է 4,872.6 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը նվազել է 15․1%-ով։ Արտասահմանից իրականացվել են 1,475,579 ստացումներ։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 35․6%-ով։ Ստացումների ծավալը կազմել է 57,121.2 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը ...

Կարդալ ավելին »

Wildberries-ով Հայաստանից պատվիրած գրքերի թիվը 1,5 անգամ աճել է

Հայաստանի բնակիչների շրջանում նկատվում է գրքերի և գրքային պարագաների գնումների աճ։ 2024-ի առաջին հինգ ամիսների ընթացքում (հունվար-մայիս) գնորդները ձեռք են բերել գրքեր Wildberries-ից՝ նախընտրելով որակյալ գրականություն մատչելի գնով։ Ըստ Wildberries-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 130 000 գիրք: Գրքերի վաճառքը 1,5 անգամ աճել է՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ. 2023-ն վաճառվել է 79 000 գիրք։ Իսկ «Գրքեր և գրքային պարագաներ» ...

Կարդալ ավելին »

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից իրենց պետության ճանաչումը

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։   «Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակն է ազատագրման և անկախության համար պաղեստինյան ժողովրդի պայքարի հաղթանակն է։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է աշ-Շեյխը։ Քաղաքականություն

Կարդալ ավելին »

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ: Ազգային ընտրանին երևանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը:  «Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ

Ադրբեջանական կողմը հունիսի 21-ին հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից: 

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5%-ով․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 7,5%։ ԵԱԶԲ-ի «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ Բելառուսում աճը կկազմի 3,4%, Ղազախստանում` 5%, Ղրղզստանում` 5,5%, Ռուսաստանում` 3,0% եւ Տաջիկստանում` 8,0%: «Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներքին ուժեղ պահանջարկը եւ հիմնական մետաղների արտահանման աճը 2024 թվականի սկզբին ապահովել են աճի բարձր տեմպեր»,- ասվում է փաստաթղթում։ «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Սևծովյան պատմություններ․ Հայաստանում կհյուրընկալվեն գրականության նախագծի գրողները

 Գրականությանն առնչվող «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն գրողներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Նրանց կմիանան նաև Հայաստանի իրենց գործընկերները։ Հրավիրած ասուլիսում Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը նշեց, որ նախագծի նպատակն է երկխոսություն սկսել հեղինակների միջև, կապեր հաստատելու հնարավորություն տալ, միմյանց ստեղծագործությունները ճանաչելի դարձնել լայն հասարակության շրջանում։ Նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլիի հետ Գյոթե ինստիտուտը 2023 թ․ հունիսից սկսած ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 81,4%-ը Երևանից է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...

Կարդալ ավելին »