ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,835.5 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 16.9%-ով։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Ինչպես տեղեկացրին ՊՆ-ից, զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի ...
Կարդալ ավելին »Գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (հունվար-օգոստոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3,1 տոկոսի գնաճ: Ընդ որում, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ բաժնում գնաճը կազմել է 1,2 տոկոս: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 8,6 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 6,2 տոկոսով: Կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) եւ վառելիքի այլ տեսակների գները այս տարվա ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել ...
Կարդալ ավելին »Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով Իրաքում Հայաստանի դեսպան է նշանակվել Միսակ Բալասանյանը։Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Կարդալ ավելին »Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայում, Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրերով Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։ Նախագահի այլ հրամանագրերով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Կարդալ ավելին »4,126 մլրդ դոլար․ Հայաստանի միջազգային պահուստները հասել են նոր ռեկորդային մակարդակի
Հայաստանի համախառն միջազգային պահուստների (ՀՄՊ) տարեկան աճը 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին արագացել է ՝ 15,2% – ից մինչեւ 16,3% (այսինքն ՝ ավելացել են 580 մլն դոլարով) և հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 4,126 մլրդ դոլարի (2022 թվականի դեկտեմբերին նախկին պատմական առավելագույն ցուցանիշից ՝ 4,112 մլրդ դոլար) ։ Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։ ՀՄՊ -ի կառուցվածքում առյուծի բաժինը՝ 4.079 ...
Կարդալ ավելին »Ինչպես հաշվարկել եկամտային հարկը Հայաստանում և արտերկրում (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա ...
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 415-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 7-ով և հասել է 384-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 261-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Անցած շաբաթվա ընթացքում հոսպիտալացված քաղաքացիներ չեն եղել»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 291-ը երեխաներ են, 124-ը` մեծահասակ:
Կարդալ ավելին »ՀՀ-ն Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին
Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում Հայաստանը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին: Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով եւ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ: ««ԵՄ-Հայաստան ֆոնդի» բնականոն գործունեության համար վերջինիս ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ