Մայիսի 21-27-ը Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում կայացել է ուսանողների և երիտասարդ գիտնակաների «Ընդերքօգտագործման արդիական խնդիրները» թեմայով 19-րդ միջազգային ֆորում-մրցույթը, որը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնը: Այդ մասին հայտնում է «Լեռնային գործի ամբիոնի» ֆեյսբուքյան էջը։ Ֆորում-մրցույթում ելույթ ունեցած նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաներ» ինստիտուտի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Իտալական ներդրումների ծավալները Հայաստանում աճում են. վարչապետը շնորհավորել է Ջորջա Մելոնիին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի աճում ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը 2023-ի հունվար-մայիս ամիսներին ապահովել է 912,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով: 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով:
Կարդալ ավելին »Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն
Հունաստանի հետ համագործակցությամբ Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Պտղի բժշկության հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Պտղի բժշկության կենտրոնի հիմնման նպատակն է խթանել հղի կանանց մասնագիտացված խնամքի աշխատանքները, նվազագույնի հասցնել թե մայրական, թե մանկական մահացությունը։ Հրավիրած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը նշեց, որ ...
Կարդալ ավելին »Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները բխում են տարածաշրջանի շահերից. Վրաստանի վարչապետ
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց ...
Կարդալ ավելին »Հայաստանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ունի 7 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 55-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 95-րդը: Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 42-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ, Աննա Սարգսյանը՝ 73-րդ, իսկ Մարիամ Մկրտչյանը` 81-րդ հորիզոնականները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, որն այժմ հանդես է գալիս ...
Կարդալ ավելին »Հայաստանում ավանդային պորտֆելը գերազանցել է պատմական ամենաբարձր ցուցանիշը
2023թ.-ի ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրլն 134 մլրդ 447 մլն ՀՀ դրամ՝ գերազանցելով 2022թ.-ի դեկտեմբերին արձանագրված պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 5 տրլն 122 մլրդ 579 մլն, իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ: Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ առևտրային բանկերի ներգրավված ավանդներն աճել են 31.21%-ով։ 2023թ.-ի ապրիլին մարտի համեմատ ...
Կարդալ ավելին »Հայաստանի գլխավոր դատախազն այցելել է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթացել Հյուպատոսության գործունեությանը:
Կարդալ ավելին »2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 260042 դրամ
2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 21.6% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.7%-ով և կազմել 189,028 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 25.0%-ով և կազմել 289,959 դրամ։ Հիշեցնենք, որ աշխատավարի հաշվարկի ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրության հարցեր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ