Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը: Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Ozon-ը մուտք կգործի Հայաստանի շուկա
Ռուսաստանյան Ozon մարքեթփլեյսը 2023 թվականի աշնանը մուտք կգործի Հայաստանի շուկա: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Ozon-ի բիզնես-ուղղության ղեկավար Սերգեյ Գոնչարովը։ «Այս ամիս մուտք ենք գործում Ղրղզստանի շուկա, աշնանը՝ Հայաստանի շուկա»,- ասել է Գոնչարովը։
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են
Հայաստանը նախորդ տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 2021 թվականի համեմատ 28 մլրդ դրամով պակաս գումար: Այդ մասին ասաց Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել: «Մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 ...
Կարդալ ավելին »Հայաստանը ԵՄ-ի հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան
Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ...
Կարդալ ավելին »Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ...
Կարդալ ավելին »Հայաստանը նոր դեսպանություններ կբացի տարբեր երկրներում
Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել, նույնիսկ կան արդեն պայմանավորվածություններ: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Նորերը բացելու մասին մտածում ենք: Նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ Ուրուգվայում առաջիկայում կունենանք»,-ասաց Միրզոյանը: Ըստ նախարարի՝ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ «Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի ...
Կարդալ ավելին »Ամուլսարի շահագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ում․ ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է 2023-2025 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը, որի բազային սցենարով Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 7,5%, իսկ 2024 թվականին՝ 5,1%: «Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակի եւ տնտեսական հեռանկարների բարելավումը դրական ազդեցություն կունենա երկիր մտնող փոխանցումների ծավալի եւ արտաքին պահանջարկի վրա։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումների ծավալն այս տարի կարող է աճել 30%-ով։ Ամուլսարի հանքավայրում աշխատանքը վերսկսելու որոշումը ...
Կարդալ ավելին »Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն
Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական ...
Կարդալ ավելին »Մինչև տարեվերջ Հայաստանը հնարավոր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Արմեն Գրիգորյան
Հայաստանը դրական է գնահատում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։ Երևանն այդ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է, և մենք շատ դրական ենք գնահատում այդ հանդիպումը։ Օրակարգային բոլոր հարցերին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ