• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: Երևան

Երևանին է նվիրաբերվել 19-րդ դարի աշխարհի եզակի ատլաս-քարտեզներից մեկը

Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարի առաջ հրատարակված աշխարհի քարտեզներից մեկը: Այդ մասին հայտնել  է Երևանի քաղաքապետարանը։  Առաջիկայում այս բացառիկ ցուցանմուշը կհամալրի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունների շարքը:  Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստ

Երեւանում այս շաբաթ՝ փետրվարի 25-ին, ժամը 09:30-ին կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նիստը կանցկացվի ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նիստին հաջորդելու է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում նախապատրաստական աշխատանքներ են տարվում փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու նպատակով: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի փետրվարի 17-ի գործակարգավարական նիստում:  «Պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով: Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու ...

Կարդալ ավելին »

Երևանում սպասվում է ձյուն

Փետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +1+3։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -4+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Ստուգայցեր են իրականացնում տրանսպորտում՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը. Կոստանյան

Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոսյանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։  «Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր ...

Կարդալ ավելին »

Երևանի տրանսպորտի նոր փաթեթն ուժի մեջ կմտնի մարտի 1-ին

Երևանի ավագանին 33 կողմ, 17 դեմ ձայներով հավանություն է տվել տրանսպորտի նոր փաթեթին: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է սպասվող փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Արտոնյալ տոմսեր ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին մերժեց Մարությանի թիմի ներկայացրած ՝ տրանսպորտի 100 դրամ սակագին սահմանելու նախագիծը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանին քվերակությամբ մերժեց Երևանի տրանսպորտի մեկ ուղետոմսը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը։ Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Երևանի ավագանին նախագիծը չընդունեց 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ։ Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագծով առաջակվում էր, ի շարս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։ Նախագծի ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են Երևանի 2024-ի բյուջեի կատարման հանրային քննարկումները

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշված համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը: Խորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևան քաղաքի զարգացման 2024 ...

Կարդալ ավելին »

Երևանում և որոշ մարզերում սպասվում է ձյուն

Երևանում փետրվարի 7-9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Մարզերում փետրվարի 6-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում 12-15 մ/վ։ 

Կարդալ ավելին »

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա: Հակակոռուպցոին կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։

Կարդալ ավելին »