• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: Երևան

«Երևանի ավտոբուս»-ում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը

«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը, դեռ թափուր է 115 հաստիք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։ «Եթե նախորդ շաբաթվա ինտենսիվությամբ առաջ գնանք, այս շաբաթ թափուր հաստիքները կավարտվեն»,–հավելեց Բեգլար Կիրակոսյանը։

Կարդալ ավելին »

Օրենքի խախտմամբ Երևանում օտարված հողամասը վերադարձվել է պետությանը

Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12,400 քմ մակերեսով հողամասը:  Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Վ.Թ.-ի միջև 2005 թվականի ...

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհի պարեկային հենակետին հարակից երթևեկության փոփոխություն է կատարվել

Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով, որ նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե ...

Կարդալ ավելին »

Բնակարանների գները՝ Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի հոկտեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հոկտեմբերին կազմել է 906,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․4% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 644,800 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3․8% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 490,000 դրամ։ 2023թ․-ի ...

Կարդալ ավելին »

Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը թույլ է տալիս ավելի արդարացի բաշխել աղբահանության ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025-ի փետրվարի 11-ին

Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 10։00-ին։ Այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 10:00-ին»,- նշեց Ավինյանը։

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին հաստատեց 2025-ի զարգացման ծրագիրը

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում հաստատվեց 2025 թվականի զարգացման ծրագիրը, որը նախատեսում է քաղաքի զարգացման համար ռազմավարական մի շարք միջոցառումներ։ Ծրագիրը ներառում է կարևորագույն նախաձեռնություններ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը, սոցիալական աջակցման մեխանիզմների կատարելագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Ծրագրի հիմնական դրույթներն են՝ քաղաքաշինական նախագծերի շարունակական իրականացում՝ նոր բազմաբնակարան շենքերի, ճանապարհների և հասարակական տարածքների կառուցում, հանրային տրանսպորտի բարելավում և ...

Կարդալ ավելին »

Եզրափակվել է Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը

Երևանում առաջին անգամ անցկացվել է Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը՝  մեկ ամիս տևողությամբ: Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը ներկայացրել է Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Փառատոնին կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։ Աննախադեպ է եղել հատկապես Magnum Photos գործակալության ներկայությունը երևանյան փառատոնին։ Magnum-ը ...

Կարդալ ավելին »

Երևանում նոր տրոլեյբուսներ են դուրս եկել երթուղի

Երևանում 15 նոր տրոլեյբուսներ են դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի դուրս եկել: Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։  «Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:   2Ա երթուղին երկարացվել է  մինչև Նուբարաշեն, այն  կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով: Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ...

Կարդալ ավելին »

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին․ ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց ամանորյա միջոցառումներով։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ քաղաքի տարբեր մասերում կան զարդարված հատվածներ, նախատեսվում է ավանդական սուրբծննդյան տոնավաճառն անցկացնել։ Գրիգորյանը նշեց՝ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված է գլխավոր տոնածառը, որի լույսերի միացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ 20։00-ին։ «Տոնավաճառում տարբեր օրերի ունենալու ենք համերգային ծրագրեր, որոնց ժամկետները կհրապարակենք»,- ասաց նա։ Տոնածառի ...

Կարդալ ավելին »