Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Մարզերում և Երևանում քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել
Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ մայիսի 11-ին ժամը 15:45-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան ...
Կարդալ ավելին »Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների ԵԱ-ի Հայաստանի հավաքականի ժամանակացույցը՝ հուլիսի 11-ից
Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկում կմրցի Լատվիայի հետ: Խմբային փուլի հանդիպումների ժամանակացույցն է. Հուլիսի 11` Հայաստան – Լատվիա` 20:00 Հուլիսի 12` Չեռնոգորիա – Հայաստան` 20:00 Հուլիսի 13` Հայաստան – Իռլանդիա` 20:00 Հուլիսի 15` Էստոնիա – Հայաստան` 20:00 Խմբային փուլի և մյուս հանդիպումները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամեգրային համալիրում:
Կարդալ ավելին »Բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները․ համաժողով՝ Երևանում
Այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանում կկայանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, որն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն: Համաժողովը կդառնա նոր հարթակ զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտների ներկայացուցիչների համար՝ քննարկելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջող փորձը:
Կարդալ ավելին »Երևանի Փոքր Կենտրոնում կբացառվեն էլեկտրաէներգիայի անջատումները․ ՀԷՑ-ի նոր ծրագիրը
ՀԷՑ-ը ներկայացրել է ներդրումային ծրագիր, առաջինը Փոքր Կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրն է, որը կբացառի հոսանքի, էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով Երևանի ներդրումային ծրագրի՝ 2024 թվականի հաշվետվությունը և 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք ծրագրերը: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կմ մալուխ, ...
Կարդալ ավելին »Երևանում օդի աղտոտվածությունը «լավի» և «չափավոր լավի» միջակայքում է
Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց օդի որակի չափման սարքերի՝ ապրիլ ամսվա տվյալները: Ըստ այդմ՝ օդի աղտոտման վայրերի կիզակետում՝ շինհրապարակներում, տեղադրված 173 կայանից ստացված տվյալների համաձայն՝ PM2,5-ի համար միջինացված արժեքը եղել է 61, PM10-ի համար՝ 22, ինչը «լավի» և «չափավոր լավի» միջակայքում է:
Կարդալ ավելին »Երևանում կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Երևանում մայիսի 3-ին կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի մրցաշարը կանցկացվի մայիսի 1-5-ը
«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի մրցաշարը կանցկացվի մայիսի 1-5-ը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ մրցաշարը տեղի կունենա Գազպրոմ Արմենիա ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում: Առաջնությանը մասնակցելու են մինչև 16 տարեկան պատանի վոլեյբոլիստները
Կարդալ ավելին »Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը
Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը: Դեպքի մասին մանրամասներ է հայտնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում ...
Կարդալ ավելին »Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի
Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին կսահմանափակվի երթևեկությունը: Այդ մասին հայտարարություն է ռարածել ՀՀ ոստիկանությունը, մանրամասնելով, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ