Երևանում Փիրումյանների փողոցում թմրանյութ ունենալու կասկածանքով ձերբակալվել են Արմավիրի մարզի՝ երկու և Գորիս քաղաքի՝ մեկ բնակիչ: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, 30-ամյա գորիսեցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում կար մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի քաղաքապետարանն աղբահանության վճարի արտոնություն կսահմանի որոշակի խմբերի համար
Երևանի քաղաքապետարանն ապրիլի 22-ին կայացած նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսում է աղբահանության վճարի արտոնություն սահմանել որոշակի խմբերի համար։ Նախագծի մասին մանրամասներ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի մեթոդի սահմանումից հետո աղբահանության վճար վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու ...
Կարդալ ավելին »Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի շուրջ 28000 տոննա խաղող` յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։ Շարունակելով խաղողագործների հետ աշխատելաոճի հետևողական և ընդգրկուն մոտեցումը՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի ևս շարունակում է խաղողագործներին խորհրդատվության, ինչպես նաև միջազգային հավաստագրերով երաշխավորված բուժանյութերի արտոնյալ պայմաններով տրամադրումը։ Խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ՝ ...
Կարդալ ավելին »Երևանի մուտքերից մեկի մոտ նոր անտառային գոտի կստեղծվի
Երևանում տարեսկզբից արդեն անցկացվել է շուրջ 10 կմ ոռոգման նոր համակարգ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2025-ին ընդհանուր առմամբ 25 կմ նոր ցանց կանցկացվի։ Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ քաղաքային ծառատունկի ընթացքում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, իսկ այս շաբաթ նոր անտառային գոտի կստեղծվի Երևանի մուտքերից մեկի մոտ՝ Աշտարակից Երևան մտնող ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենի գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները
Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր` ավելի քան 40 տարի անց, կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: «Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: Հաճախ չերևացող այս աշխատանքների ...
Կարդալ ավելին »Ստորագրվել է Երևան-Լիոնի մետրոպոլիա եռամյա գործակցության համաձայնագիր
Այս օրերին Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Ֆրանսիական կողմից փաստաթուղթը ստորագրել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը: Կարևորելով համագործակցության ...
Կարդալ ավելին »Զեմֆիրան մենահամերգ կունենա Երևանում
Ռուս երգչուհի, երգահան Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում։ Կայանալիք համերգի մասին Զեմֆիրան հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Երգչուհու համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, «Հրազդան» ստադիոնում։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 8-ին։
Կարդալ ավելին »Երևանի թիվ 175 դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ապրիլի 4-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ «Խնդրում ենք չանհանգստանալ»։
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել է Doing Digital Forum 2025-ը
Ապրիլի 3-ին Երևանում բացվել է Doing Digital Forum 2025-ը՝ լայնամասշտաբ միջոցառում, որը համախմբում է առաջատար փորձագետների, ձեռնարկատերերի, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու թվային փոխակերպման հիմնական հարցերը: Ֆորումը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ, դառնում է թվային տնտեսության ապագայի, նորարարությունների և այդ ոլորտում զարգացման ռազմավարությունների մասին երկխոսության կարևոր հարթակ: NEWS.am Tech-ը հանդես է գալիս որպես ֆորումի տեղեկատվական գործընկեր՝ ...
Կարդալ ավելին »Jazeera Airways-ն թռիչքներ կիրականացնի Քուվեյթ-Երևան երթուղով
Jazeera Airways ավիաընկերությունը հունիսի 24-ից մեկնարկելու է Քուվեյթ –Երևան- Քուվեյթ երթուղով չվերթները: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ