• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի չվերթերը

«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը: Այդ մասին տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից: «Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու

Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 19-ին 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես  տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Վրաստանն ու Պերուն համաձայնագիր են ստորագրել անայցագիր ռեժիմի վերաբերյալ

Վրաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Անա Սեսիլիա Գերվասի Դիասը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև անայցագիր ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Պերուի Հանրապետության միջև ձևակերպվել է անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիր», – մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։ Նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթը, տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ...

Կարդալ ավելին »

Սուբվենցիոն ծրագրով կլուծվի Ստեփանավանի մի շարք բնակավայրերի ջեռուցման հարցը. ՏԿԵՆ

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը: Ջեռուցման ...

Կարդալ ավելին »

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի խաղերի ուղեգիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանն ուժերը չափեց ղազախ Մեյրամբեկ Կարտբայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով: Արսեն Հարությունյանն Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության` եռակի բրոնզե մեդալակիր, մասնակցել ...

Կարդալ ավելին »

Կենտրոնական բանկը՝ կեղծ 20 000-անոց թղթադրամների մասին

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են «հուշանվերային թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված «հուշանվերային թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը: Նշված «հուշանվերային թղթադրամները» օրինական ...

Կարդալ ավելին »

Ճապոնիան ճանաչվել է աշխարհի ամենատարեց երկիրը

Ճապոնիայի բնակչության տասը տոկոսից ավելին ներկայում 80 եւ ավելի տարեկան է, հայտարարել է երկրի կառավարությունը, տեղեկացրել է CNN-ը։ Ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ տարեց մարդկանց (65 եւ ավելի տարեկան) բաժինը Ճապոնիայում  նույնպես գտնվում է ռեկորդային բարձր մակարդակի վրա եւ կազմում է բնակչության 29,1 տոկոսը՝ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։ Նախարարությունը թվերը հրապարակել է Տարեցների օրվա (պետական տոն) տոնակատարության առիթով։ ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Կովկասում առկա վիճակը

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը ...

Կարդալ ավելին »

6 մլրդ դոլարի գործարքով Իրանը և ԱՄՆ-ը փոխանակել են բանտարկյալներին

Իրանն ու ԱՄՆ-ն բանտարկյալների փոխանակում են կատարել, որի շրջանակներում 4 տղամարդ և 1 կին, որոնք բանտարկված էին Թեհրանում, վերադարձել են ԱՄՆ։ Վաշինգտոնն իր հերթին ազատ է արձակել ԱՄՆ-ում բանտարկված Իրանի 5 քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Այս համաձայնության ձեռք բերման համար միջնորդ էր հանդիսացել Կատարը, որը բանակցություններ էր վարում կողմերի հետ 2022 թ․ փետրվարից։ Գործարքի շրջանակներում Հարավային Կորեայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 19-09-23

Եվրոպական ֆոնդային բորսաների սեպտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.05%-ով և կազմել 15727.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.39%-ով և կազմել 7276.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 7652.94 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 1024.52 կետ:

Կարդալ ավելին »