• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԿԲ-ն նոր վիճակագրական ցուցանիշներ կհրապարակի

ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։ «Նոր ցուցանիշների հրապարակումը նպատակ է հետապնդում հասարակությանը տրամադրել ՀՀ տնտեսության վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն, որը ներառում է դրամավարկային, ֆինանսական հատվածի և ֆինանսական կայունության վիճակագրության, ինչպես նաև արտաքին և իրական հատվածների վիճակագրությունների մասով մի շարք նոր ցուցանիշներ», – ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: Մասնավորապես, առաջին անգամ հրապարակվում են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Գյումրու թատրոնի 158-րդ թատերաշրջանը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 158-րդ թատերաշրջանը մեկնարկում է «Շարքային թռչնակը» առաջնախաղով։ Այն մեկ գործողությամբ հոգեբանական դրամա է։ Ներկայացման ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է։ Հրավիրած ասուլիսում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ունեն նոր ռեժիսորներ հրավիրելու ավանդույթ և այդ համատեքստում հերթական համագործակցությունը Տաթևիկ Մելքոնյանի հետ է։ «Այս թատերաշրջանն առանձնահատուկ է նրանով, որ թատրոնի ամբողջ ...

Կարդալ ավելին »

Իտալիայում հասարակական տրանսպորտի համազգային գործադուլ է սկսվել

Իտալիայում խոշորագույն արհմիությունների կոչով սեպտեմբերի 18-ին հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները համազգային գործադուլ են անցկացնում։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Ամառային դադարից հետո առաջին բողոքի ակցիան կբարդացնի Իտալիայի խոշորագույն քաղաքներում տրանսպորտի վիճակը՝ ընդ որում չազդելով ավիափոխադրումների և երկաթուղային հաղորդակցության վրա։ Գործադուլների օրենսդրության համաձայն՝ ճյուղի աշխատողները պարտավոր են ապահովել «երաշխավորված» ընդմիջումներով երթևեկությունը, որոնք տարբեր են յուրաքանչյուր առանձին քաղաքի համար, բայց ...

Կարդալ ավելին »

Հայ ջազմենները՝ Մոսկվայի 876-ամյակին նվիրված տոնական համերգին

 Ջազային կատարումներով հայ և ռուս երաժիշտների հայտնի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայի 876-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգի ընթացքում։ Ջազային երեկոն նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի»-ի տարածած հաղորդագրությունից, երեկոյի ընթացքում հանդիսատեսին իրենց վիրտուոզ կատարումներով ներկայացան ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Գարիկ Սարիբեկյանը (ստեղներ), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արամ Վարդանյանը (կիթառ), Պերճ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ Երևանում կազմակերպված հայ-էմիրաթական գործարար համաժողովն իր մասշտաբով չափազանց մեծ միջոցառում է, քանի որ գերազանցել է նախորդ 25 տարիներին կազմակերպված միջոցառումները, ինչն, ըստ էության, արձագանքն է երկկողմ դինամիկ զարգացող տնտեսական հարաբերությունների։ Համաժողովին մասնակցում էին ավելի քան 100 ընկերություն ԱՄԷ-ից և 200-ից ավելի կազմակերպություն Հայաստանից։ Միջոցառման կազմակերպիչներն էին «Էնթրփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունն ...

Կարդալ ավելին »

Այնթապ գյուղում այրվել է հեղուկ գազի լիցքավորման կայան. կա վիրավոր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ...

Կարդալ ավելին »

Արցախի պետնախարար է նշանակել Արթուր Հարությունյանը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արթուր Հարությունյանին նշանակել է պետական նախարար: Սամվել Շահրամանյանի հրամանագրով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետեւյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար.2) արդարադատության նախարար.3) գյուղատնտեսության նախարար.4) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար.5) սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար.6) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար.7) քաղաքաշինության ...

Կարդալ ավելին »

Աշխարհում բուժաշխատողների խիստ կարիք կա, իսկ Հայաստանն ունի կրթված աշխատուժ. ԱՄԷ պատվիրակության ղեկավար

Հայաստանը գեղեցիկ հնարավորությունների երկիր է իր հյուրընկալությամբ, մշակույթով, պատմությամբ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ն․Գ. Աբդուլլահ ԱլՄազրուին։ «Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ համագործակցությամբ հաջողակ գործընկերների հետ եւ այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետեւ ՀՀ տնտեսությունը գրանցում ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 521 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. 78 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 63 ավտովթար

Սեպտեմբերի 11-17-ը ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 521 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 78, փլուզման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 1, զինամթերքի հայտնաբերման՝ 3, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 31, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 18-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.90%-ով և կազմել 10,326,273.94 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.90%-ով և կազմել 26,727.77 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.10%-ով և կազմել 1,634.92 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.061156975 (-1.05%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.69%-ով և կազմել 215.24 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.008051588 ...

Կարդալ ավելին »