• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և մի քանի նահանգների, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը չի հստակեցվում։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ 14 հարձակումներով թիրախավորվել է մայրաքաղաք Սանայի ալ-Սաբային նահանգի ալ-Հաֆա շրջանը: Al Hadath հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ-Հաֆա շրջանում հիմնական թիրախներից մեկը հութիների ուսումնական ճամբարն էր։  Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն երեք ավիահարված է հասցրել ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 5000 բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան սահմանին

Ավելի քան 5000 բեռնատար ավտոմեքենա է կանգնած էլեկտրոնային հերթում Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան անցնելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։ Ապրիլի 17-ի առավոտվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հերթում գրանցված է 5013 բեռնատար։ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 17/04/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 17-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 392.50 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 438.50 դրամ (-1.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 443.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.67 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 390.00 դրամ (+0.50 ...

Կարդալ ավելին »

Բանկային համակարգում մուտքերը կազմել են 1,701 տրիլիոն

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ.-ի հունվար- փետրվար ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։ Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 1․701 տրիլիոն, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշից պակաս է 6․2%-ով։ Ելքերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 6․4%-ով և կազմել 1․722 տրիլիոն։ Ելքերը գերազանցել են մուտքերը 20․95 մլրդ-ով։

Կարդալ ավելին »

Android 15-ով սմարթֆոնների համար Google-ը նոր կանոններ է առաջադրում

Google-ը խստացրել է Android 15-ով աշխատող սարքերի պահանջները: Այժմ արտադրողները պետք է սմարթֆոնները հագեցնեն նվազագույնը 32 ԳԲ մշտական հիշողությամբ, ընդ որում՝ այդ ծավալի 75%-ը պետք է հասանելի լինի օգտատիրոջը: Ըստ Android Authority-ի՝ այս որոշումը կարող է վերջ դնել գերէժան մոդելների թողարկմանը, որոնք նախկինում գերիշխում էին բյուջետային սեգմենտում: Ցտեսություն Google Play-ի՞ն: Հավաստագրումը՝ կասկածի տակ Առանց նոր ստանդարտներին համապատասխանելու՝ արտադրողները չեն կարողանա ...

Կարդալ ավելին »

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։ «Նախաձեռնության հիմքում ընկած է  համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների ...

Կարդալ ավելին »

Գիրք՝ ․․․մարդասպանի մաշկից

Թանգարանի գրասենյակում հայտնաբերվել է բրիտանացի ամենահայտնի մարդասպաններից մեկի մաշկից պատրաստված գիրք, տեղեկացրել է Daily Mail-ը։ Այն պատրաստված է Ջորջիայից մարդասպան Ուիլյամ Քորդերի մաշկից, որը 1828թ.ն կախաղան է բարձրացվել Բուրի Սենթ Էդմունդսում իր սիրելիի՝ Մարիա Մարտենի սպանության համար: Հանցագործությունը հայտնի է դարձել որպես Կարմիր ամբարի սպանություն: Քորդերը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել: Նրա կաշվից մի քանի կտոր օգտագործվել է իր հանցագործության մասին ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերում սպասարկվել է 4,9 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,915,488 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 268,374-ով կամ 5․8%-ով։ Նրանցից 4,704,682-ը ֆիզիկական անձինք են, իսկ 210,806-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,146,689։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 658,446-ով կամ 6․9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,747,181-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 17/04/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 61.10 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 64.46 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 17/04/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.65%-ով և կազմել 3298.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 32.40 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.13%-ով և կազմել 969.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »