Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.43%-ով և կազմել 21253.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 7335.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 8249.12 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամերիկյան ինդեքսներ. 17/04/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 40368.96 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 5396.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 16823.17 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Չելյաբինսկում բռնագանձել են 300 կիլոգրամ ռեկորդային քաշով թմրանյութ
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում թմրանյութերի լաբորատորիա է փակվել, հայտնել է Коммерсант-ը։ Դրա ենթադրվող արտադրողականությունը գերազանցել է մեկ ամսում 500 կիլոգրամը։ Առգրավվել է ավելի քան 300 կիլոգրամ սինթետիկ թմրանյութ՝ ավելի քան 1 մլրդ ռուբլի արժողությամբ։ ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ այս խմբաքանակը ռեկորդային է տարածաշրջանի համար։ Չորս կասկածյալներ բերման են ենթարկվել եւ ձերբակալվել։ ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ թմրամիջոցների լաբորատորիան գտնվել է Մագնիտոգորսկի ավտոտնակների կոոպերատիվներից մեկում։ Տարածքն ուներ երկու ստորգետնյա հարկ, որտեղ արտադրվում եւ պահվում էին ապրանքները վաճառքի համար։ Բերման է ենթարկվել թմրանյութ պատրաստող լաբորանտը։ Խուզարկությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են ավելի քան 240 կիլոգրամ թմրանյութ, լաբորատոր սարքավորումներ եւ պրեկուրսորներ։ Ինչպես նշել է ՌԴ ՆԳՆ-ն, առաջինը ձերբակալվել է հանցագործը, որը պետք է Վերխնեուրալսկի թաղամասի թաքստոցից վերցներ 30 կիլոգրամ թմրանյութ։ Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտնել է, որ մեսենջերի միջոցով հրահանգներ է ստացել անանուն կուրատորից։ Նա մեծ քանակությամբ ապօրինի նյութեր է փաթեթավորել եւ հանցակիցներին հայտնել դրանց գտնվելու վայրը։ Բացի այդ, Չելյաբինսկի Չեբարկուլ քաղաքում Մագնիտոգորսկի մի բնակիչ ձերբակալվել է 3 կիլոգրամ թմրանյութ վաճառելու փորձի ժամանակ։ Միասսում բերման է ենթարկվել հարեւան երկրներից մեկի 35-ամյա մի քաղաքացի, որը ցանկացել է վաճառել 6 կիլոգրամ արգելված նյութ։ Ամբաստանյալների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ենթադրյալ հանցագործները գործել են Կեմերովոյի, Նովոսիբիրսկի եւ Տոմսկի մարզերում։ Գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 30 եւ 228.1 հոդվածներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրություն, վաճառք կամ առաքում):
Կարդալ ավելին »61 երկրի սպառնում է ԵՄ անվիզա ռեժիմի վերանայում
ԵՄ-ը պատրաստվում է բարելավել վիզային ռեժիմի չեղարկման իր մեխանիզմն այս տարի՝ հեշտացնելով Բրյուսելի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը 61 երկրների քաղաքացիների համար, որոնք ներկայում օգտվում են այդ իրավունքից, այդ թվում՝ Արեւմտյան Բալկաններից անդամակցության բոլոր թեկնածուների, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, գրել է Radio Free Europe-ի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը: Նրա խոսքով՝ անվիզա ռեժիմի դադարեցման լրացուցիչ պատճառներ թվարկելու առաջարկը Եվրահանձնաժողովը նախաձեռնել է դեռ 2023թ., եւ ԵՄ խորհուրդը, որը ներկայացնում է 27 անդամ պետություն, մեկ տարի առաջ արդեն ընդունել է իր դիրքորոշումն այդ հարցում։ Սակայն 2024թ. հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունների եւ օրենսդրական ակտերի մեծ քանակի պատճառով Եվրախորհրդարանը միայն վերջերս է ստացել բանակցություններ վարելու մանդատ։ Ինչպես տեղեկացրել է լրատվամիջոցի խմբագիրը, երեք ինստիտուտների միջեւ առաջին փորձնական երկխոսությունն առաջարկվող օրենսդրության վերաբերյալ տեղի է ունեցել անցած շաբաթ, որի նպատակն էր համաձայնության հասնել ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում, որը կտեւի մինչեւ հունիսի վերջ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, նոր օրենսդրությունը պետք է ուժի մեջ մտնի վաղ աշնանը։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում այժմ Ըստ էության, Եվրամիությունը դառնում է շատ ավելի կոշտ վիզային ռեժիմի ազատականացման հարցում՝ արտացոլելով ավելի լայն տեղաշարժ. նախ՝ ԵՄ անօրինական միգրացիայի ցանկացած ձեւի դեմ պայքարում, երկրորդ, վիզային քաղաքականության պոտենցիալ օգտագործման մեջ՝ որպես երրորդ երկրների վրա ճնշում գործադրելու քաղաքական գործիք: Վիզաների ազատականացումը, որն այս դեպքում վերաբերում է ԵՄ անդամ բոլոր երկրներին, բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի, վաղուց Բրյուսելի կարեւորագույն քաղաքական հնարքներից մեկն է, հատկապես նրա հարեւանների համար: Այն թույլ է տալիս երրորդ երկրների քաղաքացիներին այցելել ԵՄ անվիզա, մինչեւ 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում: Կոսովոն ցուցակին ավելացավ 2024թ. սկզբին, իսկ Վրաստանն ու Ուկրաինան՝ 2017թ.։ Այսպիսով, արտոնությունը չեղյալ հայտարարելու սպառնալիքը կարող է դիտվել որպես իրական: Ներկա կասեցման մեխանիզմը, որը գործում է 2018-ից, կարող է գործարկվել ակնհայտ չարաշահումների դեպքերում, օրինակ, երբ երրորդ երկրների քաղաքացիների թիվը գերազանցում է 90-օրյա սահմանը, կամ երբ ճանապարհորդությունների ազատականացման ռեժիմն օգտագործվում է ԵՄ-ում ապաստան հայցելու համար: Մինչ այժմ ԵՄ-ն միայն մեկ անգամ է կասեցրել վիզային ռեժիմի ազատականացումը՝ նախ ժամանակավոր, իսկ հետո՝ մշտապես՝ Հարավային Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության համար։ Եվ այսպես, ի՞նչ փոփոխություններ են սպասվում Ընդհանուր առմամբ, փոփոխությունների չորս հիմնական ուղղություններ կան, քանի որ Բրյուսելը ձգտում է վիզաների կասեցման մեխանիզմն ավելի հուսալի զսպող միջոց դարձնել: Նախ՝ վիզային ռեժիմի ազատականացումը կարող է կասեցվել, եթե կա հակասություն երրորդ երկրի անվիզա ռեժիմի եւ ԵՄ ընդհանուր վիզային քաղաքականության միջեւ: Այդպես էր, օրինակ, 2022թ., երբ Սերբիան թույլատրեց անվիզա ճանապարհորդել այնպիսի երկրների քաղաքացիներին, ինչպիսին են Բուրունդին, Հնդկաստանը եւ Կուբան։ Բրյուսելը ենթադրում էր, որ այդ անձանցից շատերը Սերբիան օգտագործում էին որպես ԵՄ հետնաբակ: Եվրահանձնաժողովի ճնշման ներքո Բելգրադը հրաժարվեց որոշ պայմանավորվածություններից: Սակայն, առաջարկվող օրենսդրության համաձայն, նման վարքը կարող է պատժելի լինել ավելի կոշտ ձեւով։ Հիբրիդային սպառնալիքներ Վիզաների դադարեցման մյուս պատճառն այսպես կոչված հիբրիդային սպառնալիքներն են։ Թեեւ այս դիրքորոշումը դեռեւս հիմնականում տեսական է, այն հիմնված է այնպիսի օրինակների վրա, ինչպիսին են Ռուսաստանը եւ Բելառուսը, որոնց ԵՄ-ը մեղադրում է Աֆրիկայից եւ Ասիայից միգրանտներին ԵՄ սահմաններ, օրինակ՝ Լեհաստան եւ Լիտվա, տեղափոխելու մեջ: Ներկայում Եվրամիության վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը թե՛ Մոսկվայի, թե՛ Մինսկի հետ արդեն մի քանի տարի կասեցվել են՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման եւ ընդդիմության դեմ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ճնշումների հետ։ Բայց եթե մեկ այլ անվիզա երկիր փորձի նմանատիպ մարտավարություն կիրառել, ապա կարող է ի պատասխան նոր մեխանիզմ գործադրվել: Երրորդ, եթե երկիրն ունի ներդրողների քաղաքացիության սխեման, որը թույլ է տալիս անհատներին քաղաքացիություն ձեռք բերել առանց այդ երկրի հետ իրական կապի, ապա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը նույնպես կարող է կասեցվել ապագայում: Սակայն կասեցման չորրորդ նոր հիմքը, թերեւս, ամենահետաքրքիրն է, քանի որ այն վերաբերում է երրորդ երկրների հետ ԵՄ քաղաքական հարաբերություններին: Օրինագծում ասվում է, որ կասեցման մեխանիզմը կարող է գործարկվել «մարդու իրավունքների լուրջ խախտումների» կամ «միջազգային իրավունքի եւ չափանիշների, ներառյալ մարդու իրավունքների օրենսդրության եւ միջազգային դատարանների որոշումներին ու կարգադրություններին չհամապատասխանելու լուրջ խախտումների» դեպքում։ «Դեմոկրատիայի չափորոշիչը» Եթե հարցնելու լինեք ԵՄ պաշտոնյաներին, նրանք միշտ ասել են, որ կա «ժողովրդավարության չափանիշ», երբ խոսքը վերաբերում է վիզաների ազատականացմանը, բայց երբեք հստակ չի ասվել, թե դա կոնկրետ ինչ է ենթադրում: Մյուս հետաքրքիր եւ նոր ասպեկտն այն է, որ մեխանիզմի գործարկումն այս դեպքում պետք է լինի Եվրահանձնաժողովի բացառիկ իրավասությունը՝ ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ այն առնչվում է դաշինքի արտաքին հարաբերություններին։ Սակայն, ի վերջո, անդամ պետությունները դեռ պետք է կասեցնեն վիզայի ազատականացումը երրորդ երկրի հետ ձայների որակյալ մեծամասնությամբ: Ինչպես ասում են ԵՄ պաշտոնյաները, այն մնում է «միջուկային տարբերակը, երբ մնացած բոլորը սպառված են», քանի որ դաշինքը, ընդհանուր առմամբ, այնքան էլ չի ցանկանում պատժել երկրի ողջ բնակչությանը, այլ կառավարությանը: Ահա թե ինչու այս տարվա սկզբին ԵՄ-ը որոշեց կասեցնել վիզային ռեժիմի ազատականացումը միայն վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար՝ կովկասյան երկրում ժողովրդավարության հետընթացից հետո: Սակայն ողջ բնակչությանը թիրախավորելու տարբերակը մնում է քննարկման փուլում, եւ նկատի ունենալով կասեցման մեխանիզմի ապագա ընդլայնումը՝ դաշինքն ակնհայտորեն արդիականացնում է իր գործիքակազմը:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասինհետախուզականՊԵԿ-ը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, ...
Կարդալ ավելին »Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 788,4 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի փետրվարի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 788,439 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10.1%-ով։ Պարտավորությունները կազմել են 368,902 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․9%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 419,537 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8.5%-ով։ Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 21,396 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ...
Կարդալ ավելին »8 երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին
Եվրոպական ութ երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. խոսքը ԵՄ խորհրդի 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ մտցված սահմանափակող միջոցների մասին է։ Այդ մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: «Խորհուրդը որոշել է, որ 25 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձինք պետք է ներառվեն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց, կազմակերպությունների ու մարմինների ցուցակում, որոնք ենթակա են սահմանափակող միջոցների», – պարզաբանել են ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․16/04/25
Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 34267.54 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 2513.35 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 3267.66 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 21466.27 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 16/04/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 390.68 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով և կազմել 443.11 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.76 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.52 դրամով և կազմել 517.30 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ Հայաստանում
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X սոցիալական հարթակում վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Այնուհետև ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ