Հայաստանի կառավարությունը հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու որոշման մասին նախագիծը, որով նախատեսվում է 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի տրամադրել ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ։ Սուբվենցիոն համաֆինանսավորում տրամադրելու մասին նախագիծը հաստատվեց կառավարության մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում մանրամասնեց, որ սուբվենցիոն ծրագրերը ներառում են ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիային ու Լիբանանին
Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Syria TV-ին։ Վեց ավիահարվածների թիրախ է դարձել Սպիտակ նավահանգստի շրջակայքը և 110-րդ ռազմածովային բրիգադը, որտեղ ռազմանավեր և զենքի պահեստներ կան։ Հարվածների հետևանքով վիրավորներ են գրանցվել սիրիական բանակի զինծառայողների շրջանում։ Իսկ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Սուր ...
Կարդալ ավելին »50 տոկոսով կփոխհատուցվեն մինչև 100 հա հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծախսերը
Կառավարությունն ընդունեց բուսաբուծության աջակցության մասին ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային մշակաբույսերի և այլ բույսերի՝ 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին նախագիծը հաստատվեց կառավարության՝ մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։ «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, ...
Կարդալ ավելին »Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որ Գնդեվազ գյուղի մոտակա ձորակում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը և ուսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը սահմանեց դեղերի գովազդի կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում սահմանեց դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն գովազդի թույլտվության տրամադրման համար պահանջվում է նաև գովազդային նյութի փորձաքննություն և ՀՀ կառավարության կողմից փորձաքննության կարգի սահմանում, ուստի ...
Կարդալ ավելին »2 ուսումնարաններ միաձուլվեցին՝ ստեղծելով «Երևանի արհեստի պետական քոլեջը»
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության «Երևանի հ.8 արհեստագործական պետական ուսումնարան» և «Երևանի հ.9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի Նոր Արեշ, Բուռնազյան 14 հասցեում գործող ...
Կարդալ ավելին »ՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտի տուգանքը կխստացվի
Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ Այսօր՝ մարտի 27-ին, կառվարության նիստում հավանություն տրվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններին: Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում. այն կբարձրանա։ Ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների` ՀՀ–ում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ ...
Կարդալ ավելին »ՀԾԿՀ-ն տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերին» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին»
ՀԾԿՀ-ը տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 10 մլն դրամի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 1 մլն դրամի չափով։ Մասնավորապես․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է ընկերության լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի խախտման հանգամանքով, այն է ընկերությունը 2025 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատված դուրս գալու պարտադրանք ունեցող սպառողների մասով ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն, ...
Կարդալ ավելին »Եթե սկսենք 2026-ից՝ երեք տարում կհասնենք մինչև 80 տոկոս ապահովագրական ծածկույթի. Ավանեսյան
Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` ALAN կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով սոցիալական արդարության ...
Կարդալ ավելին »Երևանում քաղաքացին 3 արջերի հետ փակվել էրտանը՝ մերժելով բացել դուռը ոստիկանների առաջ
Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի, որոնք ուշ գիշերով տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։ Քաղաքացին երկար տարիների ընթացքում իր սեփական տարածքում՝ բնակելի շենքերով,մանկապարտեզներով և դպրոցներով շրջապատված բակում, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ