ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ավելացնել ոսկու, ուրանի, պղնձի և այլ նմանատիպ հանքանյութերի արտադրությունը՝ փորձելով նվազեցնել այդ ապրանքների ներմուծումից կախվածությունը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Դրանում նշվում է, որ «ԱՄՆ-ն ունի բնական ռեսուրսների հսկայական պաշարներ, որոնք կարող են ստեղծել աշխատատեղեր, խթանել տնտեսական աճը և զգալիորեն նվազեցնել կախվածությունը օտար երկրներից»: «Օգտակար հանածոների կայուն և մատչելի մատակարարումը էական նշանակություն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊԵԿ-ը 36 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր ...
Կարդալ ավելին »Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է
Brent-ի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել է 0,37 դոլարով (0,51%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 71,63 դոլարի: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի մայիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում նվազել է 0,33 դոլարով (0,48%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 67.74 դոլարի։
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեք. 24/03/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 24-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.14%-ով և կազմել 33,065,163.33 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.07%-ով և կազմել 84,233.87 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.48%-ով և կազմել 1,984.41 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.023558315 (+0.41%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.54%-ով և կազմել 324.19 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003848643 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 24/03/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 24-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.50 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 394.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 421.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 427.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.57 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.68 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.50 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »NASA-ն մեկ շաբաթում կրճատել է ծախսերը 420 միլիոն դոլարով
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործալակությունը (ՆԱՍԱ) մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է իր ծախսերը 420 միլիոն դոլարով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է պետական կառավարման արդյունավետության վարչությունը, որի ղեկավարն է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ «Լավ աշխատանք ՆԱՍԱ-ում այս շաբաթ։ Մենք վերացրել ենք նրանց չօգտագործված գնումների քարտերը (մոտ 80%) և խզել մոտ 420 միլիոն դոլարի ավելորդ պայմանագրերը, ...
Կարդալ ավելին »Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է գործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։ Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել transport@yerevan.am ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով
Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանա: Այդ մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով»,–տեղեկացրել է Սուրենյանը:
Կարդալ ավելին »Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան
Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում մարտի 29-ին տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգի ընթացքում կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ...
Կարդալ ավելին »Գրենլանդիան զբոսաշրջության զգալի աճ է գրանցել Թրամփի ուշադրությանն արժանանալու շնորհիվ
Գրենլանդիայում զբոսաշրջիկների թվի զգալի աճ է գրանցվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և մայրաքաղաք Նուուկում նոր միջազգային օդանավակայանի բացման ֆոնին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Երկրի հսկայական սառցե շերտը, սառցադաշտերը, խորը ֆյորդերը և ծովային կենդանիները, այդ թվում՝ կետերը կղզու հիմնական տեսարժան վայրերն են։ Գրենլանդիան միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2025 թ. հունվարին, երբ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ժամանեց Նուուկի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ