Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է 2024թ. Ժողովրդավարության ինդեքսը, որը լույս է սփռում 2024թ. համաշխարհային ժողովրդավարության միտումների վրա: Հայաստանը 10-ից 5,35 միավորով ընդգրկված է հիբրիդային ռեժիմների խմբում՝ 167 երկրների մեջ զբաղեցնելով 82-րդ տեղը։ «Ընտրական գործընթաց եւ բազմակարծություն» բաժնում Հայաստանը հավաքել է 7.92 միավոր, «Պետական կառավարման արդյունավետություն» բաժնում՝ 4.29, «Քաղաքական մասնակցություն» բաժնում՝ 6.11, «Քաղաքական մշակույթ» բաժնում՝ 3.13, «Քաղաքացիական ազատություններ» բաժնում՝ 5.29 միավոր։ Այսպիսով, Հայաստանը հետընթաց է գրանցում արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Մասնավորապես, 2022թ., ըստ Economist Intelligence Unit-ի, մեր երկիրն աշխարհում կրկին զբաղեցրել է 82-րդ տեղը, սակայն հավաքել է ավելի շատ՝ 5,63 միավոր, 2023թ. այս ցուցանիշը կազմել է 5,42։ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը վերջին տարիներին անկում է ապրում։ Ընդ որում՝ Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը տարածաշրջանում։ Վրաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը՝ 4,70, Ադրբեջանը՝ 126-րդը՝ 2,80, Թուրքիան՝ 103-րդը՝ 4,26, Իրանը 154-րդ տեղում է՝ 1,96: Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը 6,04 միավորով զիջում է Մոլդովային (71-րդ տեղ), որը չի դասվում հիբրիդային կամ ավտորիտար ռեժիմին (բացառությամբ Բալթյան երկրների), սակայն անկատար դեմոկրատիաների խմբում զբաղեցնում է վերջին տեղը։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Լուսինը 4 անգամ կծածկի աստղային կուտակումներն ու մոլորակները
Աշխարհի տարբեր հատվածներում հնարավոր կլինի դիտարկել հետաքրքիր աստղագիտական երևույթ․ 2025 թվականի մարտին Լուսինը չորս անգամ կծածկի աստղային կուտակումներն ու մոլորակները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի պլանետարիումին։ Ի՞նչ և ե՞րբ է սպասվում Աստղագետների հաշվարկներով՝ Մարտի 1-ին Լուսինը ծածկել է Մերկուրին (տեսանելի է եղել Խաղաղ օվկիանոսի ջրերից)։ Մարտի 5-ին Լուսինը կփակի Պլեադները, որոնք ամենահայտնի աստղային կուտակումներից մեկն են (Սա միակ երևույթն է, որը կտեսնեն նաև ...
Կարդալ ավելին »«Ռասիստ» բառը՝ «Թրամփ»․ Apple-ն ուղղում է սխալը
Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է շտկել «iPhone»-ի «Թելադրել» ֆունկցիայի հետ կապված սխալը, որի պատճառով «ռասիստ» բառը ճանաչվում է որպես «Թրամփ»։ Այս մասին հայտնել է Variety ամսագիրը։ «Մենք տեղյակ ենք խոսքի ճանաչման մոդելի հետ կապված խնդրի մասին, որն ապահովում է «Թելադրել» ֆունկցիան, եւ մենք այսօր կատարում ենք ուղղումը»,- ասել է Apple-ի ներկայացուցիչը: Ինչպես նշել է ամսագիրը, օգտատերերը մինչ այդ հայտնաբերել էին, որ եթե iPhone-ին թելադրում են «ռասիստ» բառը, ապա կարճ ժամանակում ցուցադրվում է «Թրամփ» բառը։ Apple-ը նշել է, որ խոսքի ճանաչման ֆունկցիան կարող է ժամանակավորապես ցուցադրել հնչյունների առումով համընկնող բառեր՝ մինչ ճիշտ տարբերակին անցնելը:
Կարդալ ավելին »Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 278,294 դրամ է
2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 218,981 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 301,982 դրամ։
Կարդալ ավելին »Պաշտոնական պահուստային ակտիվները կազմել են 3.34 մլրդ դոլար․ ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարի դրությամբ ՀՀ պաշտոնական պահուստային ակտիվները կազմել է 3,344․2 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պահուստային ակտիվները կազմել են (ազատ փոխարկելի արժույթով) 3,300․3 մլն ԱՄՆ դոլար։ Պահուստային դիրքը Արժույթի միջազգային հիմնադրամում կազմել է 200 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ կանխիկ արտարժույթն ու ավանդները՝ 1,367․8 մլն դոլար։ ԱՄՀ-ում ՀՓԻ-ների (SDR) ծավալը կազմել է 43.8 մլն ԱՄՆ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի արժեք. 04/03/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 4-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 9.57%-ով և կազմել 36,501,389.20 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 9.57%-ով և կազմել 92,796.21 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 11.15%-ով և կազմել 2,425.78 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.026142691 (+1.45%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 3.96%-ով և կազմել 323.92 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003490885 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 04/03/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 4-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 396.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 408.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 414.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.39 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.50 դրամ (+0.50 ...
Կարդալ ավելին »Սյունիքում կասեցվել են կիսաֆաբրիկատների արտադրամասի որոշ գործառույթներ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․ Վերիշեն)։ Հայտնում են ՍԱՏՄ-ից: ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում փետրվարին ծնվել է 86 երեխա
2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 86 երեխա՝ 41 տղա և 45 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 86 երեխայից 18-ը ծնվել է Գավառի բժշկական կենտրոնում, 37-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի տվյալներով՝ 2024 թվականի փետրվարին ...
Կարդալ ավելին »Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան զոհեր
Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին մարտի 4-ին ժամը 00։05-ի սահմաններում բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր մեկնած փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ