Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին մարտի 4-ին ժամը 00։05-ի սահմաններում բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր մեկնած փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում բացառիկ թռչնատեսակ է գրանցվել
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։ Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։ Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է տաք գարուն
Մարտի 4-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում է ձյուն, որն օրվա մնացած ժամերին կշարունակվի միայն առանձին վայրերում։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հյուսիսարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 12-15 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ զգալիորեն կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ...
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է 277 հանցանք. գրանցվել է 26 ավտովթար, վիրավորվել է 28 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 277 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, խարդախության՝ 19, ֆիզիկական ներգործության՝ ...
Կարդալ ավելին »Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,16 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթի գինը բարձրացել է, քանի որ թրեյդերները գնահատում են չինական արդյունաբերության վիճակի վերաբերյալ տվյալները: Brent-ի մայիսի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,35 դոլարով (0,48 տոկոս)՝ մեկ բարելը 73,16 դոլար։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 0,76 դոլարով (1 տոկոս)՝ մեկ բարելը 72,81 դոլար: WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,34 դոլարով (0,49 տոկոս)՝ մեկ բարելը 70,1 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել է 0,59 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 69,76 դոլար։ Անցած շաբաթ միջազգային բենչմարկը կորցրել է 1,7 տոկոս, հյուսիսամերիկյանը` 0,9 Փետրվարին Brent-ն էժանացել է 4,7 տոկոսով, WTI-ը՝ 3,8։
Կարդալ ավելին »Ոչ դիլերների՝ մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրամեքենաների 2025թ. քվոտան գրեթե լրացել է․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 3000 հատից ոչ ավելի քանակով ...
Կարդալ ավելին »Հայտարարագիր լրացրած մոտ 3500 քաղաքացի սոցիալական կրեդիտ է ստացել
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ օրս hամընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: ...
Կարդալ ավելին »Bitcoin-ը և Ethereum-ը կներառվեն ԱՄՆ կրիպտոարժույթի պահուստում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի կրիպտոարժույթների ռազմավարական պահուստ ստեղծելու մասին։ Այն կներառի նաև Bitcoin (BTC) և Ethereum (ETH), փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եվ ակնհայտորեն BTC-ն և ETH-ը, ինչպես մյուս արժեքավոր կրիպտոարժույթները, կլինեն պահուստի հիմքում: «Ես նույնպես սիրում եմ Bitcoin-ը և Ethereum-ը», – գրել է Թրամփը Truth Social ցանցում: Նաև, նրա խոսքով, կրիպտոարժույթի պահուստը բաղկացած կլինի Cardano-ից (ADA), Solana-ից (SOL), ...
Կարդալ ավելին »Դոլարը, եվրոն աճել են, ռուբլին և ոսկու գինը՝ նվազել. 03/03/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 3-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 393.69 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.40 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 2.01 դրամով և կազմել 411.09 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.96 դրամով և կազմել 436.66 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 2.63 դրամով և կազմել 497.94 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն ...
Կարդալ ավելին »The Telegraph․ Հայաստանը կարող է դառնալ դոմինոյի հաջորդ ընկնող քարը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ այցելել էր Սպիտակ տուն՝ երկու երկրների միջեւ տնտեսական գործարքի մանրամասները պարզաբանելու հույսով։ Ծրագիրը մշակվել էր այս ամսվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսանթի Կիեւ կատարած այցից հետո: Սակայն հանդիպումն ավարտվել է Թրամփի, Զելենսկու եւ փոխնախագահ Վենսի միջեւ վիճաբանությամբ, տեղեկացրել է The Telegraph-ը։ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջոցով Արեւմուտքին միանալու Զելենսկու հավակնությունները թերեւս ձախողվել են։ Նախագահ Թրամփը հարվածել է Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությանը, ՆԱՏՕ պարտավորություններին, որոնք խաղաղություն են պահպանում 80 տարի շարունակ։ Ըստ հոդվածի՝ Զելենսկին խավարից դուրս կգա որպես Թրամփի նոր լավագույն ընկեր։ Բայց ոչ ոք այլեւս դրա վրա խաղադրույք չի կատարում։ Սակայն խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Ինչպես արդեն նշվել է, փոքր երկրները կարեւոր են նրանով, որ կարող են դառնալ ամենաահավոր հակամարտությունների պատճառ։ Օրինակ, Ադրբեջանը՝ Հայաստանի անմիջական հարեւանը, հակամարտությունը սկսել է հինգ տարի առաջ։ Մահմեդական թշնամին հաղթել է մոլորակի ամենահին քրիստոնեական երկրին։ Երկու տարի առաջ, ճակատամարտի վերջին փուլում, ավելի քան 120 հազար քրիստոնյաներ ստիպված եղան լքել իրենց նախնիների հայրենիքը: Աշխարհը ոչինչ չարեց ադրբեջանական ագրեսիան կասեցնելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ: Ադրբեջանն այժմ զենքի եւ զինամթերքի վրա ծախսում է գրեթե յոթ անգամ ավելի, քան Հայաստանը։ «Ի՞նչ կլինի հետո։ Հերթական պատերազմը, այս անգամ Ռուսաստանի ավելի անմիջական մասնակցությա՞մբ»,- նշվել է հոդվածում՝ ընդգծելով, որ դոմինոյի հաջորդ ընկնող քարը կարող է լինել Հայաստանը։ Ինչպես արդեն նշվել է, հայերը փոփոխություններ են ցանկանում։ Այնտեղ արեւմտամետ տրամադրություններն ավելի ուժեղ են, քան երբեւէ։ Ընդգծվում է, որ հայերը պատրաստ են եւ կարող են պաշտպանել իրենց հայրենիքը՝ քրիստոնեական քաղաքակրթության բնօրրանը, սակայն օգնության ձեռքի կարիք ունեն։ Արեւմուտքը չպետք է անտեսի նրանց աղետալի վիճակը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ