Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Զինված ուժերի համալրումը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, տարկետումից զրկված կամ 18 տարին լրացած քաղաքացիների զորակոչը կկազմակերպվի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը։ Զորակոչվելու են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, ինչպես ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը նվազել է
Հայաստանում 2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02) ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության նվազում: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 9917 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ցածր է 1․1 անգամ։ Կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի 75.8 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ ...
Կարդալ ավելին »«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է թենիսի ակադեմիա կառուցել
Երևանի քաղաքապետարանը դիտարկում է «Հաղթանակ» զբոսայգու ամբողջական վերակառուցման նախագիծը։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, այս պահին ընթանում է վարձակալության առկա պայմանագրերի ուսումնասիրությունը, որոնց մեծ մասի ժամկետները լրանում են մարտ ամսին։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է հիմնել Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ թենիսի կորտ։
Կարդալ ավելին »Կառավարությունը կհաստատի 2025-ի պետական ստանդարտացման ծրագիրը
Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ծրագիրն ուղղված է տնտեսության տարբեր ոլորտների ինովացիոն զարգացմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային և եվրոպական ստանդարտներին համահունչ ազգային ստանդարտների ստեղծմանը։ Ծրագրի հիմնական նպատակներն են․ ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և եվրոպական չափորոշիչներին,արտադրանքի որակի և անվտանգության բարձրացում, արտահանման խթանում և տեխնիկական խոչընդոտների նվազեցում, ...
Կարդալ ավելին »Պետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված 0,5 հա հողամասը
Դատարանի վճռով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված արժեքը 9 միլիոն դրամ է:
Կարդալ ավելին »Alibaba-ն 53 մլրդ դոլար կներդնի Չինաստանում AI ենթակառուցվածքի համար
Չինական Alibaba Group ինտերնետային ընկերությունն ավելի քան 380 մլրդ յուան (մոտ 53 մլրդ դոլար) կներդնի արհեստական բանականության համար ամպային և ապարատային ենթակառուցվածքների կառուցման համար, հայտնում է Xinhua-ն։ Չինական Pengpai հրատարակությունը նշել է, որ այդ ներդրումները ռեկորդային են չինական մասնավոր ձեռնարկությունների ներդրումների ծավալով AI-ի համար ամպային և ապարատային ենթակառուցվածքի ստեղծման գործում։ Ինչպես գրում է հրատարակությունը, Alibaba-ի ներդրումային հայտարարությունը տեղի է ունեցել ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ֆոնդային շուկան մեկ օրում կորցրել է մոտ 1 տրիլիոն դոլար
Փետրվարի 21-ին ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է ցածր մակարդակի վրա։ Առևտուրն ավարտվել է արդյունաբերության, տեխնոլոգիաների, սպառողական ծառայությունների և տնտեսության այլ ոլորտների բացասական դինամիկայի պայմաններում: Ֆոնդային ինդեքսները նվազել են կորպորատիվ բացասական տվյալների պատճառով։ Նյու Յորքի ֆոնդային բորսայի առուվաճառքի դադարեցման պահին Dow Jones Industrial Average-ը իջել է 1․69%-ով, դառնալով ամսվա նվազագույն ցուցանիշը, S&P 500-ը նվազել է 1․70%-ով, իսկ NASDAQ Composite-ը՝ 2․20%-ով: Օրինակ՝ ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան վերսկսում է Հնդկաստանի հետ ազատ առևտրի բանակցությունները
Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը կվերսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի դեպարտամենտը հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչության ղեկավար Ջոնաթան Ռեյնոլդսը փետրվարի 24-ին Նյու Դելիում կհանդիպի Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ: Կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Հնդկաստանը կունենա ամենաարագ տնտեսական աճը G20 երկրների շարքում և մինչև 2028 թվականը կդառնա աշխարհի երրորդ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն ռուսական 13 բանկ անջատել է SWIFT-ից
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Դրանք ուղղված են 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձանց: Meduza-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն նաեւ որոշել է ռուսական 13 բանկի անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։ «Առաջին անգամ ԵՄ-ն արգելք է դրել Ռուսաստանից դուրս գտնվող վարկային եւ ֆինանսական հաստատությունների գործարքների վրա, որոնք օգտագործում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգը (SPFS): Բացի այդ, պատժամիջոցների փաթեթով ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի արժեք. 25/02/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները փետրվարի 25-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.98%-ով և կազմել 37,743,727.56 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.98%-ով և կազմել 95,696.68 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.30%-ով և կազմել 2,721.48 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.028438646 (+0.70%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.36%-ով և կազմել 317.73 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.00332013 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ