• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԱՏՁՄ-ն մի շարք նախագծեր կիրականացնի կիբերանվտանգության ոլորտում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) պլանավորում է ընդլայնել իր ծրագրերը՝ ընդգրկելով նաև կիբերանվտանգության ոլորտը։ Այդ մասին հայտարարել է Միության վերընտրված նախագահ, Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ «Մենք ավանդաբար կազմակերպում ենք հաքաթոններ, սակայն կիբերանվտանգության ոլորտը նախկինում մեր առաջնահերթությունների մեջ չէր մտնում։ Սակայն խնդիրը գնալով մեծանում է, և մենք արդեն քննարկել ենք այս հարցը՝ եզրակացնելով, որ այս տարի և առաջիկայում առանձնահատուկ ...

Կարդալ ավելին »

Մարզային բոլոր բուժկենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության ներքո

Կառավարության որոշմամբ` մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  «Հաջորդիվ կենտրոնների կառավարման նոր մոդելի ներդրումն է լինելու, որը կապահովի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և կնպաստի ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը: Շարունակելու ենք սերտ աշխատել մարզային իշխանությունների մեր գործընկերների հետ` ի նպաստ մեր քաղաքացիների առողջապահական կարիքների ...

Կարդալ ավելին »

461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում, տուգանքը` 220,6 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա ապահովել կայուն և վստահելի բիզնես ...

Կարդալ ավելին »

Արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո պետք է դիմեն անձնագրի համար

Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։ Այդ մասին հայտնում են Միգրացիայի ...

Կարդալ ավելին »

Գյումրիում ավագանու ընտրությունը՝ մարտի 30-ին․ հայտերն ընդունվում են այսօրվանից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստին նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը: Ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը՝ մինչեւ ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 21/02/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 44546.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 6114.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 20026.77 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 21/02/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը չի փոխվել և կրկին կազմել է 71.89 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 75.79 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 21/02/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.44%-ով և կազմել 2959.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.24%-ով և կազմել 33.32 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 991.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 21/02/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 22844.50 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 8206.56 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 8766.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիաբանկը ճանաչվել է լավագույնը Հայաստանում

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:  ...

Կարդալ ավելին »