• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Դրամի փոխարժեք. 24/02/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 24-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 393.50 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 397.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 410.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 417.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.34 դրամ (+0.09 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.39 դրամ (+0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 393.50 դրամ (-1.50 ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ՝ 100 տարվա ընթացքում․ Եգիպտոսում հայտնաբերել են Թութմոս II փարավոնի դամբարանը

Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը հայտնել է, որ Բրիտանիայի եւ Եգիպտոսի հնագետները Թեբեի դամբանատեղիում հայտնաբերել են XVIII դինաստիայի փարավոնի դամբարանը, որը ղեկավարել է Հին Եգիպտոսը մ.թ.ա. մոտ 1500թ.։ Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Շարիֆ Ֆաթհին ասել է, որ սա փարավոնի առաջին դամբարանն է, որը հայտնաբերվել է 1922թ. Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերումից հետո։ Դամբարանի գլխավոր միջանցքի մուտքը հայտնաբերվել է Լուքսորի (հին Թեբե) շրջակայքում 2022թ. հոկտեմբերին։ Սկզբում գիտնականները ենթադրում էին, որ դամբարանը պատկանում է XVIII դինաստիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկին։ Դրա մասին է վկայում այն ​​փաստը, որ մոտակայքում էր գտնվում Թութմոս II-ի կնոջ եւ խորթ քրոջ՝ Հաթշեփսութի դամբարանը, ինչպես նաեւ Թութմոս II-ի որդու՝ Թութմոս III փարավոնի կանանց դամբարանը։ Սակայն նոր պեղումները պարզել են, որ դամբարանը պատկանել է Թութմոս II փարավոնին։ Դրա մասին են վկայում հայտնաբերված առարկաները՝ առաջին հերթին ալաբաստրե սափորների բեկորները հանգուցյալ Թութմոս II-ի եւ նրա կնոջ՝ թագուհի Հաթշեփսութի անուններով։ Հնագետները նաեւ հայտնաբերել են փարավոնի հուղարկավորության կահույքի բեկորներ, որն առաջին նման գտածոն էր. Թութմոս II-ի հուղարկավորության կահույքը նախկինում չէր հայտնաբերվել: Հայտնաբերված բեկորների թվում են կապույտ մակագրություններով գիպսի մնացորդներ, ինչպես նաեւ տեսարաններ «Ամ-Դուատ գրքից», որը Հին Եգիպտոսի առանցքային մահարձանային տեքստն է՝ կապված թագավորական դամբարանների հետ: Թութմոս II փարավոն թաղումից շատ չանցած ջրհեղեղ է տեղի ունեցել, որը լրջորեն վնասել է դամբարանի ինտերիերը։ Հետազոտողները պարզել են, որ ջրհեղեղից հետո դամբարանի պարունակությունը տեղափոխվել է այլ վայր։ Թութմոս II-ի մումիան հայտնաբերվել է Թեբեի նեկրոպոլիսում՝ Դեյր էլ-Բահրի գաղտարանում, որը հայտնաբերվել է 1881թ.։ Կային տասնյակ մումիացված մարդկային մնացորդներ, այդ թվում՝ փարավոններ Թութմոս III-ի, Սեթի I-ի, Ռամզես II-ի եւ Ռամզես III-ի, գրել է N+1-ը։ Թութմոս II-ի սկզբնական թաղման վայրը մնում է անհայտ: Թութմոս II-ի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Գիտնականները նույնիսկ վիճում են նրա թագավորության տեւողության մասին. ոմանք կարծում են, որ նա կառավարել է մոտ երեք-չորս տարի, մյուսները՝ ավելի քան 14 տարի։ Ինչպես նշել է առաքելության բրիտանական մասի ղեկավար, Նոր Թագավորության ուսումնասիրության հիմնադրամի հետազոտական ​​տնօրեն Փիրս Լիթերլանդը, հայտնաբերված դամբարանը քիչ բան է ...

Կարդալ ավելին »

ChatGPT-ն ու DeepSeek-ը նոր մրցակից ունեն՝ Մասկի Grok 3-ը

xAI ընկերությունը, որը հիմնադրել է Իլոն Մասկը, ներկայացրել է իր արհեստական բանականության (AI) վերջին ձեռքբերումը՝ Grok 3-ը։ Նոր մոդելը խոստանում է արմատապես փոխել մարդկության պատկերացումները՝ շնորհիվ իր հաշվարկային հզորության և ստեղծագործական ունակությունների։ Միջոցառմանը, որը հետևում էր շուրջ 100 000 մարդ առցանց, Մասկը ցուցադրեց Grok 3-ի հնարավորությունները՝ նշելով․ «Մենք ուրախ ենք հայտարարել Grok 3-ի մասին, որը, մեր գնահատականներով, մի քանի անգամ գերազանցում ...

Կարդալ ավելին »

Oդի ջերմաստիճանը նվազում է 10-12 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում այս շաբաթ սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ մանրամասնելով, որ հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազում է 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հայտնվել է ռուսական չոր կաթ ներկրող երկրների եռյակում

Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանը ցույց է տվել չոր կաթի արտահանման զգալի աճ, հաղորդում է «Агроэкспорт»-ը։ Փորձագիտական ​​գնահատականներով՝ 2022 թվականին մատակարարումները կազմել են 4 հազար տոննայից փոքր-ինչ ավելի, մինչդեռ 2023 և 2024 թվականներին ծավալներն արդեն գերազանցել են 20 հազար տոննան։ Բնամթերքով  2024 թվականին ներմուծող առաջին երեք երկրներն են. 1-ին տեղ՝ Ղազախստան (42%) 2-րդ տեղ՝ Ալժիր (19%) 3-րդ տեղ՝ Հայաստան (9%) ...

Կարդալ ավելին »

«100 և 5 բիզնես պատմություններ»՝ իրական հերոսներով

Կայացել է «Հայ գործարարների 100 և 5 բիզնես պատմություններ» առաջին հայ  ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունների զարգացման գիրքը, որին հրավիրված էին մասնակցելու հայ գործարարներ, գործարար միության ղեկավարներ, հյուրեր և ԶԼՄ-ներ։ Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել գործարարներ նաև Ֆրանսիայից և ՌԴ-ից։ Հայաստանում երկլեզու բիզնես գիրքը նման ձևաչափով թողարկվում է առաջին անգամ։ Նախաձեռնության նպատակը  հեղինակավոր հայ գործարարների բիզնեսների ստեղծման ուշագրավ պատմությունները ներկայացնելն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բասկետբոլի ընտրանին Տիրանայում հաղթել է Ալբանիային

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ալբանիային: Հանդիպումը կայացավ Տիրանայում: Մեկնարկային քառորդում Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարողացավ առավելություն ստանալ և այն պահել մինչև քառորդի ավարտը` 17:22: Ալբանիայի ընտրանին ակտիվ երկրորդ քառորդ անցկացրեց, սակայն թիմերը մեծ ընդմիջման գնացին 33:47` հաշվով՝ հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականն ուներ առավելություն, որը պահպնեց մինչև խաղի ավարտը: Ալբանիա-Հայաստան` ...

Կարդալ ավելին »

Փրկարարներն ու ոստիկաններն արգելափակումից դուրս են բերել 359 տրանսպորտային միջոց

Փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ եղանակային վատ պայմանների պատճառով արգելափակված տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին դուրս բերելով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից 21-ը ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը ևս փակ է

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Բերդ-Ճամբարակ, Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ ...

Կարդալ ավելին »