• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։

Կարդալ ավելին »

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 18-ին, կազմել է 396.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.62 դրամ (նվազել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.13 դրամ (նվազել է 0.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...

Կարդալ ավելին »

Խորհրդարանում քննարկվել են պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքին առնչվող հարցեր

Ազգային ժողովում փետրվարի 18-ին տեղի է ունեցել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի թեման: «Տևական ժամանակ է՝ քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս մասին հայտնել է ...

Կարդալ ավելին »

Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս. դատախազություն

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։ ...

Կարդալ ավելին »

Դատարանը Տիրան Խաչատրյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 18-ի իր նիստում, դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Դատարանի որոշմամբ Խաչատրյանն անհապաղ ազատ արձակվեց գրավը վճարելու պայմանով։ Պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման միջնորդության հետ դատարանին ներկայացրեց Տիրան Խաչատրյանի ստացած պատվոգրերի և հուշամեդալների մի ...

Կարդալ ավելին »

Ալավերդու բժշկական կենտրոնում նախատեսվում է հիմնել հեմոդիալիզի բաժանմունք

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 18-ին ընդունել է «Մեդինվեստկոր» առողջապահական կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենիա Լանովայային և զարգացման տնօրեն Սերգեյ Բրյուխանովին: Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանը: Հանդիպման նպատակը Ալավերդու բժշկական կենտրոնում դիալիզի բաժանմունքի հիմնման հետ կապված հարցերի ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-18-ին Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։ ՄԻՊ-ից hայտնում են, որ մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։ Անահիտ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն Էր Ռիադում վերսկսվել են

Ռիադում ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայի Ալբասատին համալիրում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Մոսկվան բանակցություններում ներկայացնում են Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Վաշինգտոնը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների գագաթաժողովի եւ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։

Կարդալ ավելին »