NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.33%-ով և կազմել 2652.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.16%-ով և կազմել 30.45 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.59%-ով և կազմել 966.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մինչև 2026-ը գինու համաշխարհային շուկայի եկամուտները կկրճատվեն 1,8%-ով
Մինչև 2025 թվականը գինու համաշխարհային շուկայի եկամուտները կհասնեն 347.1 միլիարդ դոլարի, որից ավելի քան 177.1 միլիարդ դոլարը գոյացել է սուպերմարկետների վաճառքից, իսկ ավելի քան 169.9 միլիարդ դոլարը՝ ռեստորաններում, բարերում և նմանատիպ հաստատություններում: Նույն տվյալների համաձայն՝ խանութներում և շուկաներում գինու վաճառքից եկամուտները 2025-2029 թվականներին տարեկան կավելանան 1.73%-ով: Բացի այդ, ակնկալվում է, որ գինու համաշխարհային շուկան մինչև 2026 թվականը կնվազի 1.8%-ով: Հարկ ...
Կարդալ ավելին »Պակիստանը կարտադրի Tesla Cybertruck-ի պատճենը
Պակիստանը պատրաստում է Tesla Cybertruck-ի էժան պատճենը: Նշվում է, որ մեքենան կառուցված է անհայտ փիկափ մեքենայի հիման վրա: Մեքենայի կառուցումն արժեցել է 3 միլիոն պակիստանյան ռուփի` 10-12 հազար դոլար: ԱՄՆ-ում օրիգինալ Tesla Cybertruck-ի գները սկսվում են 70 հազար դոլարից: Tesla Cybertruck-ի պակիստանյան տարբերակը բնօրինակի համեմատ փոքր է՝ ավելի կարճ, ավելի ցածր, ավելի նեղ: Տեղեկություն չկա, թե ինչ շարժիչ է տեղադրված ...
Կարդալ ավելին »Meta-ն 60-65 միլիարդ դոլարի ներդրում կանի
Ամերիկյան Meta-ն այս տարի ծրագրում է 60-65 միլիարդ դոլարի սահմաններում կապիտալ ծախսեր անել՝ 2024 թվականին սպասվող 38-40 միլիարդ դոլարի դիմաց: Այս մասին գրել է ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում: FactSet-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին, որ 2025 թվականին ընկերության ներդրումները կկազմեն 51.4 միլիարդ դոլար: Մասնավորապես, Meta-ն մտադիր է տվյալների կենտրոն կառուցել, որն «այնքան մեծ կլինի, որ կընդգրկի ...
Կարդալ ավելին »Նանոմասնիկներով ոսկե եռանկյունիները՝ քաղցկեղի բուժման առանցք
Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականների խումբը մշակել է քաղցկեղի բուժման ճշգրտությունը բարելավելու նոր մեթոդ՝ օգտագործելով ԴՆԹ մարկերներ ունեցող ոսկու նանոմասնիկներ: Հետազոտությունը հրապարակվել է Advanced Functional Materials (AFM) գիտական ամսագրում: Թիմը յուրաքանչյուր նանոմասնիկի վրա կիրառել է ԴՆԹ առանձին հաջորդականություն, ինչը հնարավորություն է տվել հետեւել օրգանիզմում դրանց գտնվելու վայրին: Նշումներն ամրացվել են թիոլ-ֆունկցիոնալացման պրոցեսի միջոցով: Այնուհետեւ գիտնականները փորձարկել են վեց տարբեր ձևերի և չափերի նանոմասնիկներ: Պարզվել է, որ եռանկյուն ձևերը հիանալի են գործել ինչպես լաբորատոր փորձարկումներում, այնպես էլ կենդանի օրգանիզմներում ներդրվելիս։ Հետազոտողների աշխատանքը լույս է սփռել կենսաբանական համակարգերում նանոմասնիկների փոխազդեցության վրա: Այս բացահայտումները կարող են ուղեցույց դառնալ ձևափոխող նանոմասնիկների կամ միջանկյալ կառուցվածքների զարգացման համար, որոնք հատուկ նախագծված են դեղերի «առաքման» տարբեր քայլերն օպտիմալացնելու համար, նշել են մասնագետները: «Մենք լուծել ենք քաղցկեղի բուժման առանցքային խնդիրը՝ դեղամիջոցները հատուկ քաղցկեղի հյուսվածքին ավելի մեծ արդյունավետությամբ հասցնելու հարցը»,- ավելացրել է հետազոտության ղեկավար, դոցենտ Էնդի Թեյը:
Կարդալ ավելին »Իսլամ Մախաչևը ցանկանում է մենամարտել Ջասթին Գեթժիի հետ
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը նշել է, թե ում հետ է ցանկանում մենամարտել այս քաշային կարգում։ «Ես հավանում եմ Ջասթին Գեթժիի հետ մենամարտի գաղափարը։ Նրա հետ դեռ չեմ մենամարտել։ Օլիվեյրայի եւ Ծառուկյանի հետ մենամարտել եմ եւ նույն մրցակցի դեմ պատրաստվելն այնքան էլ չի մոտիվացնում։ Եթե Գեթժին իրեն լավ դրսեւորի հաջորդ մենամարտում, կարծում ...
Կարդալ ավելին »Փետրվարի 21-ից Armenian Airlines-ը սկսում է Երևան-Դելի ուղիղ չվերթները
Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ՝ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։ Երևան – Դելի թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ. 10 րոպե։ Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ ...
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է 257 հանցանք. գրանցվել է 19 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 23 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 257 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու` 25, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության՝ 16, հոգեկան ներգործության` 14, զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքից խուսափելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 7-ական, ...
Կարդալ ավելին »Գազի լիցքավորման մեջ 30% խաբում են. ՄՊՀ–ն նախատեսում է չիպերով կանխել թերլիցքավորումը. Գեղամ Գևորգյան
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին։ «Շուկայում խնդիր նկատել ենք. թերլիցքավորման մասին է խոսքը։ Մի տնտեսվարողի վերաբերյալ շուկայի տեսչական մարմնից ստացած ազդակի արդյունքում ստուգում ենք իրականացրել, ու պարզվել է, որ լիցքավորման ...
Կարդալ ավելին »Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հունվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +1+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8, Սեւանա լճի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ