• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Թրամփի վարչակազմը 8 օրում ավելին է արել, քան Բայդենը 4 տարում. Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երդմնակալությունից հետո առաջին ութ օրվա ընթացքում ավելին է արել, քան Ջո Բայդենի գլխավորած ամերիկյան վարչակազմին հաջողվել է անել չորս տարվա ընթացքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ «Ես իրականում կարծում եմ, որ մենք ութ օրվա ընթացքում ավելին ենք արել, քան Բայդենի վարչակազմը չորս տարվա ընթացքում»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում։ Վենսը ավելացրել է, որ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ ոլորտները կլինեն տնտեսական եւ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարը։ «Եթե Բայդենի եւ դեմոկրատների վարած բաց սահմանների քաղաքականությունը շարունակվեր եւս չորս տարի, մեր երկիրն անդառնալիորեն կփոխվեր։ «Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, քանի որ դա մեզ թույլ կտա սնունդը, բնակարանը եւ մնացած ամեն ինչ ավելի մատչելի դարձնել Ամերիկայի ...

Կարդալ ավելին »

Մոտ 16 մլն դրամով տուգանվել է հեղուկ գազի գործունեությամբ զբաղվող «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ»-ը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշման համաձայն  ընդհանուր առմամբ 15 միլիոն 964 180 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ի նկատմամբ։ Կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։

Կարդալ ավելին »

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության են դրվել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական ...

Կարդալ ավելին »

Toyota Motor՝ 5-րդ անգամ անընդմեջ վաճառքի առաջատար

Ճապոնական ToyotaMotor ավտոարտադրողն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել ավտոմեքենաների վաճառքի ծավալով։ Այդ մասին վկայում են ճապոնական ընկերության հրապարակած տվյալները։ Չնայած այն հանգամանքին, որ 2024թ. ընկերության վաճառքի ծավալները նվազել են 3,7 տոկոսով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 ավտոմեքենա։ Դա թույլ է տվել նրան հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից եւ հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։ Անցյալ տարի գերմանական կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա, որի վաճառքները նույնպես նվազել են 2,3 տոկոսով։ Երրորդ տեղը զբաղեցրել է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7,23 մլն ավտոմեքենա՝ 1 տոկոսով պակաս, քան 2023թ.։

Կարդալ ավելին »

Ովքեր դեմ են հայտարարագրին, չեն ուզում աշխատող մարդը պետությունից ստանա լրացուցիչ 100 հազար դրամ. Պապոյան

Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այս տարվա հայտարարագրով մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրով, և ...

Կարդալ ավելին »

Կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Կշարունակենք  աջակցել տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ: «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», – նշված է գրառման մեջ:

Կարդալ ավելին »

Ամերիկացի գեղասահորդներ են եղել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում. The Wichita Eagle

Վաշինգտոնում վթարի ենթարկված ուղեւորատար ինքնաթիռում եղել են ԱՄՆ գեղասահքի պատանեկան հավաքականի անդամները։ Այս մասին գրել է Wichita Eagle թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 20-26-ին Վիչիտա քաղաքում (Քանզաս) տեղի ունեցած ԱՄՆ գեղասահքի առաջնությունից վերադարձող գեղասահորդներ եւ մարզիչներ են եղել։ Ամերիկացի գեղասահորդ Լյուկ Վանգը գրել է, որ ինքնաթիռում մարզիկներ են եղել։ «Աղոթում եմ բոլորի համար, ովքեր եղել են Վիչիտայից Վաշինգտոն չվերթում: Ուղեւորների թվում եղել են գեղասահորդներ եւ մարզիչներ։ Սա պարզապես սրտաճմլիկ է»,- ասել է մարզիկը X-ի հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

Փակ հանդիպում ԱԺ-ում՝ անհետ կորածների ծնողների հետ

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 30-ին, նխատեսված է փակ հանդիպում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Փակ հանդիպումը վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որին ներկա կլինեն Պաշտպանության եւ անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ: Այս քննարկմանը մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա ...

Կարդալ ավելին »

Պետական մարմիններից հետ կվերցվի 423 միավոր մեքենա. «Կարձանագրվի ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում»

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում քննարկեց  պետական կառավարման համակարգի մարմիններին ամրակցված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Դիմելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել այդ մեքենաների հետ: «Մեքենաները ընդունման հանձնումից հետո մեր մոտ պահառության կընդունվեն, դրանց մեծամասնությունը բնականաբար կվաճառվի, դրանց մի մասը, որոնք թարմ ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին մանկապարտեզին վճարած գումարը կարող է հետ ստանալ. Փաշինյան

Երբ աշխատողները համընդհանուր հայտարարագիր ներկայացնեն, հետվճար կստանան երեխաների ուսման վճարից: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե մանկապարտեզի համար 60.000 դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը հետ ստանալ, գումարած դրան՝ 40.000 դրամ այլ նպատակի համար, օրինակ, առողջապահական ծախսերի»,- ասաց նա՝ պնդելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ ծախսերը լինեն թափանցիկ և ծառայություն մատուցող ...

Կարդալ ավելին »