Հայաստանն անցում կկատարի ամբողջական թվայնացման գործընթացի ինչպես քաղաքացիությքւն ստանալու, այնպես էլ դրանից հրաժարվելու դեպքում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 20-ին «Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Առաջարկվում է նաեւ վերանայել պետական տուրքի չափը։ Եթե այժմ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել հազար դրամ տուրք, ապա համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո տուրքը կհասցվի 50 հազար դրամի, իսկ մերժման համար՝ 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամի։ Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ շատ քաղաքացիներ, հրաժարվելով քաղաքացիությունից՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, «մեղք են գործում»։ Այս առնչությամբ նա առաջարկել է քաղաքացիությունից հրաժարվելու համար 27 տարին լրացած քաղաքացիների համար սահմանել 1,5 մլն դրամի, իսկ 27 տարեկանից ցածր անձանց համար՝ 15 մլն դրամի տուրք։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության դեպքեր
Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը ...
Կարդալ ավելին »Երևանի եկամուտների աճը կազմել է 21,4 մլրդ դրամ
2024թ. Երևանի սեփական եկամուտների հավաքման կատարողականը կազմել է 113.1%: Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը 21.4 մլրդ դրամ է:
Կարդալ ավելին »Քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը: Թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն՝ մի փոքր թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 20-ին, կազմել է 398.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.2 դրամ (աճել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.98 դրամ (նվազել է 0.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.92 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել պատգամավոր Արսեն Թորոսյանին: Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականին, 2004-ին ավարտել Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, 2006-ի ավարտել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտը, 2009-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների ԱՄՆ-ի, ...
Կարդալ ավելին »Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 16:00-18:00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտի» տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Ողջունում ենք ՀՀ և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը. ՀԿ-ներ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս մասին հայտարարություն են տարածել 35 հայաստանյան ՀԿ-ներ: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների ...
Կարդալ ավելին »Թրամփը խոստացել է կանխել 3-րդ համաշխարային պատերազմը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս մասին հանրապետականը հայտնել է Վաշինգտոնի հանրահավաքում, Capital One մարզասրահում։ «Ես կկանգնեցնեմ քաոսը Մերձավոր Արեւելքում եւ կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է ՌԴ-ում «Ջերմուկ Գրուպի» դեմ հնչած մեղադրանքին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար: Այդ մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ