• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Mr Tambourine Man․ Բոբ Դիլանի երգի տեքստի սևագրերը վաճառվել են կես միլիոն դոլարով

Բոբ Դիլանի 1965թ. Mr Tambourine Man երգի տեքստի սեւագրերը աճուրդում վաճառվել են 508 հազար դոլարով, տեղեկացրել է BBC-ն։ Երկու դեղին թերթերի վրա գրված տեքստը երգի երեք մեքենագիր սեւագրերն են,բայց ոչ վերջնական տարբերակը։ Աշխատանքը ներառում է նաեւ ֆոլք-ռոքի լեգենդի գրառումները լուսանցքին արված ձեռագրերով։ Երգը Դիլանի ամեահայտնի հիթերից մեկն է, եւ սեւագրերը գտնվել են 60 իրերի մեջ, որոնք պատկանել են երգչին, դրանք ...

Կարդալ ավելին »

Վանաձորի թատրոնը կմասնակցի Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հունվարի 22-ից փետրվարի 1-ը կանցկացվի «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը, որն Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: Փառատոնին կմասնակցի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Թատրոնը փառատոնին կներկայանա Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։  Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ 2015 ...

Կարդալ ավելին »

«Թեղուտը» համալրվել է նոր տեխնիկայով

«Թեղուտ» ՓԲԸ Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայությունը համալրվել է նոր տեխնիկայով՝ տելեսկոպային ամբարձիչով և ավտոաշտարակով: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Նոր սարքավորումները նախատեսված են հանքարդյունաբերական գործընթացների կատարելագործման, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, ինչպես նաև աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։ Ժամանակակից վերամշակման սարքավորումները նպաստում են հանքանյութի ավելի արդյունավետ մշակմանը և կարևոր քայլ են հանդիասնում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և զարգացնելու ...

Կարդալ ավելին »

Չինաստանը մահապատժի է ենթարկել 35 մարդու վրաերթով սպանած տղամարդուն

Չինաստանը մահապատժի է ենթարկել տղամարդուն, որը մեղավոր էր ճանաչվել 2024 թ. նոյեմբերին 35 մարդու սպանության մեջ՝ մեքենայով վրաերթի ենթարկելու միջոցով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։  62-ամյա Ֆան Վեյքյուն հարձակման ընթացքում նաև վիրավորել էր տասնյակ մարդկանց, երբ մեքենան վարել էր Չժուհայ քաղաքի մարզադաշտի մոտ մարզվող մարդկանց բազմության մեջ։  Ֆան Վեյքյուն մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել դեկտեմբերին։  Ըստ չինական պետական ...

Կարդալ ավելին »

Հայերի խելացիությունը հոյակապ բազա է ուժեղ երկիր դառնալու համար․ Տիմուր Օդիլով

«Խելացի են հայերը, և դա հոյակապ բազա է` ուժեղ երկիր դառնալու համար»,- Լիլիթ Իսրայելյանի հեղինակած «Սպասված հանդիպում» հաղորդաշարի ընթացքում ասել է հանքարդյունաբերական ոլորտի փորձագետ, խորհրդատու Տիմուր Օդիլովը։ Ղազախստանցի փորձագետի հետ հարցազրույցի մանրամասները՝ ներկայացվող տեսայութում։

Կարդալ ավելին »

Գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հունվարի 21-ին հանրապետությունում սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -3+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -2+1, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+3, Սեւանա ...

Կարդալ ավելին »

Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ով և ինչպես կարող է օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է

ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողներից ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից: «Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի ...

Կարդալ ավելին »

Տավուշի Լուսաձորում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվում է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։ Այդ ընթացքում՝ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 209 հանցանք. գրանցվել է 24 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 32 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 51, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 8, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ ...

Կարդալ ավելին »

Défis Humanitaires-ը Հայաստան է բերել ֆրանկոֆոն 2700 գիրք

Ֆրանսիացի ճանապարհորդ և գրող Սիլվեն Տեսոնի հովանու ներքո Défis Humanitaires մարդասիրական կազմակերպությունը Հայաստան է բերել ֆրանկոֆոն ժամանակակից գրականություն՝ 2700 գիրք։ Գրքերն ուսանողների համար են։ Ծրագիրն իրականացվում է Syndicat National de l’Edition-ի և մի շարք հրատարակչությունների, ինչպես նաև SPFA կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: «Հայաստանում այսօր մեծանում է ֆրանսերեն սովորող աշակերտների և ուսանողների թիվը, բայց, եթե  դասական ...

Կարդալ ավելին »