• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Քուրդ աշխարհազորայինները վերադարձրել են վերահսկողությունը Սիրիայի «Թիշրին» ամբարտակի նկատմամբ

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների աշխարհազորականները Հալեպի հյուսիս-արևելքում իրականացված գործողության ընթացքում վերականգնել են վերահսկողությունը Եփրատ գետի «Թիշրին» հիդրոհանգուցի նկատմամբ: Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։  Նշվում է, որ ըստ Al Jadeed հեռուստաալիքի տեղեկատվության՝ Թուրքիայի կողմից աջակցվող, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) բրիգադները նահանջել են իրենց դիրքերից՝ մարտական բախումների հետևանքով կորցնելով 22 մարտիկի։ Քրդական աղբյուրների համաձայն՝ ՍԴՈւ-ի շարքերում զոհվել ...

Կարդալ ավելին »

Դատարանում գտնվում է ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով 120 գործ

Դատարաններում ներկայում գտնվում են  ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով մոտ 120 գործեր, որոնցով ակնկալվում է ՀՀ-ին վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք և դրամական միջոցներ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան օրենքով ներդրված նոր գործիքը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել ձեռքբերված ապօրինի գույքի վերադարձը պետությանը, որի արժեքը կազմում է 5 միլիարդ ...

Կարդալ ավելին »

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը նոր շենք ունի

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի համար 2024 թվականը եղել է նշանակալի ու իրադարձություններով հարուստ։ Կենտրոնում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի, Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի համար անցնող տարին բավական հագեցած էր։ Այն աչքի ընկավ բազմաթիվ համերգային ծրագրերով, շրջագայություններով։ Վերջին 2 տարվա ընթացքում անցկացվել է 200-ից ավելի համերգ։ Հրավիրած ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը կբռնագանձի ապօրինի ծագում ունեցող 5 անշարժ, 2 շարժական գույք և 2 իրավաբանական անձանցում մասնակցություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2023-2024 թթ Հայաստանին է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, իսկ դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ, կան դեռևս օրինական ուժի մեջ չմտած բռնագանձման վճիռներ: Այդ մասին կառավարության նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վրադապետյանը:  «Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ...

Կարդալ ավելին »

Մարտունիի 5 գյուղերում մանկապարտեզները ֆոտովոլտային կայանների շնորհիվ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոսի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Վարդենիկի և Ծովինարի մանկապարտեզներն իրենց  տանիքներին տեղադրված արեւային ֆոտովոլտային կայանների շահագործման շնորհիվ արդեն երկու ամիս է, ինչ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագիրն իրականացվել է Մարտունու համայնքապետարանի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության փոխգործակցության արդյունքում։ Ծրագրի արժեքը կազմել է 26 միլիոն 400 հազար դրամ, ...

Կարդալ ավելին »

Պետությունը կնվազեցնի բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը

Կառավարությունը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում կնվազեցնի բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը, նաև ևս մեկ տարով կերկարաձգի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործունեության ժամկետը: Որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ կառավարությունը դեռևս  2020 թվականի մարտին հաստատել էր Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը:  Օժանդակությունը տրամադրվում է ...

Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան ...

Կարդալ ավելին »

Պետությունը կնվազեցնի 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների գործազրկության թիվը

Կառավարությունը՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրով մտադիր է 2031-ին 20-29 տարեկան բնակչության կազմում չսվորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը նվազեցնել՝ հասնելով 19.6 տոկոսի, մեծացնել կանանց զբաղվածությունը: Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, անդրադառնալով գործազրկությանը, նշեց, որ Հայաստանում կա երկու տեսակի գործազրկություն՝ կառուցվածքային և ցիկլիկ: Պատճառները տարբեր են: ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազության շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։  Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը ...

Կարդալ ավելին »

Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆոտբոլային մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր:  Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:  23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Կարդալ ավելին »