• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀՀ-ն կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը՝ ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը բնական գազի ներմուծումը կրճատել է 8,5% – ով ՝ մինչև 1 354 211 խմ, մաքսային արժեքի 8,3% անկման դեպքում ՝ մինչև 233,9 մլն դոլար։ Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, բնական գազի 83,3% – ը Հայաստան է մատակարարվել Ռուսաստանից։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է ներմուծվել 1 128 011 խմ բնական գազ՝  ծավալի տարեկան ...

Կարդալ ավելին »

Վրաստանից մեքենաների ամենախոշոր արտահանողը Ղրղզստանն է

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 21.1 միլիարդ դոլար, ինչը 6.6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից: Ներմուծման ծավալները տասը ամիսների ընթացքում գերազանցել են 15.1 միլիարդ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 6.1%-ով: Արտահանումն աճել է 7.9%-ով և կազմել 6 միլիարդ դոլար: Բացասական առևտրային հաշվեկշիռը գերազանցել է 9 միլիարդ դոլարը: Սա ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 43.1%-ն է: Վիճակագրության ...

Կարդալ ավելին »

Tesla-ի արժեքը մոտենում է համաշխարհային ավտոարդյունաբերության կեսին

Tesla-ի բաժնետոմսերը հասել են նոր պատմական առավելագույնին 2024 թվականին Թրամփի նախագահական ընտրություններից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ ընկերության արժեքը 1․5 տրիլիոն դոլարով: Այս աղյուսակը ցույց է տալիս աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողներին՝ ըստ շուկայական արժեքի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ հիմնված CompaniesMarketCap.com-ի տվյալների վրա: Tesla-ի գերակայությունը Tesla-ին բաժին է ընկնում համաշխարհային ավտոարտադրողների շուկայական կապիտալիզացիայի գրեթե կեսը: Դրա արժեքը գերազանցում է մյուս ...

Կարդալ ավելին »

150-250 դոլար․ թոփ 10 բյուջետային սմարթֆոնները

Եթե ​​ փնտրում եք 2024 թվականի լավ բյուջետային սմարթֆոն, ահա մի շարք սարքեր, որոնք առաջարկում են պատշաճ բնութագրեր ողջամիտ գումարի դիմաց: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ այստեղ չկան իդեալական լուծումներ՝ յուրաքանչյուր սմարթֆոն ունի իր դրական և բացասական կողմերը: 1. CMF Phone 1 Դրական կողմեր. Օրիգինալ դիզայն: Բացասական կողմեր. չկա NFC (շարժական ծածկույթի պատճառով) և 3,5 մմ ականջակալների միակցիչ: Առանձնահատկություններ. Nothing-ի ...

Կարդալ ավելին »

Brent-ը թանկացել է․ մեկ բարելը՝ 72,98 դոլար

Brent նավթի գինը բարձրանում է՝ վերականգնվելով նախորդ աճուրդների թույլ էժանացումից հետո։ Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,35 դոլարով (0,48 տոկոս)՝ մեկ բարելը 72,98 դոլար։ Երկուշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,31 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 72,63 դոլար։ WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,3 դոլարով (0,43 տոկոս)՝ մեկ բարելը 69,54 ...

Կարդալ ավելին »

Great Place to Work․ «Զվարթնոցը» ճանաչվել է «Հիանալի աշխատավայր»

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն որակավորվել է որպես «Հիանալի աշխատավայր» միջազգային հեղինակավոր «Great Place to Work» ընկերության կողմից: Այս հարցման հարթակը հնարավորություն է տալիս ընկերություններին զարգացնել իրենց բրենդինգը՝ սկսելով աշխատակիցների կարծիքների ուսումնասիրություններից։ Կազմակերպությունները հնարավորություն են ունենում օգտվել կադրային կառավարման լավագույն միջազգային փորձից, համեմատել իրենց ցուցանիշները համաշխարհային ամենամեծ կազմակերպական տվյալների բազայի և այլ ընկերությունների հետ։ «Great Place to Work» վկայականի ստացումը և «Լավագույն ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 25/12/24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 393.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 398.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 409.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 416.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.87 դրամ (+0.07 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 3.95 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 393.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը. 25/12/24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները դեկտեմբերի 245-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.96%-ով և կազմել 37,292,343.24 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.09%-ով և կազմել 94,272.57 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 3.52%-ով և կազմել 3,413.00 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.036203487 (+4.60%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 4.11%-ով և կազմել 458.60 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004864622 ...

Կարդալ ավելին »

Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի թիվը կազմել է 1518

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հոկտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,518: 2024թ.-ի հոկտեմբերին Երևանում իրականացվել է 1,137 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 74․9%-ը: Կոտայքում իրականացվել է 74 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․9%-ը: Լոռիում՝ 73 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․8%: Արմավիրում իրականացվել է 63 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

Մանկական երկաթուղին վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի մանկական երկաթուղու  շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտեց, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։ Տիգրան Ավինյանը հերքեց սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր Մանկական երկաթուղին ոչնչացվում է։  «Իրականում սեփականատերը ինչ-որ գույք է ջարդում, ինչը ...

Կարդալ ավելին »