МИР 24-ը ներկայացրել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև՝ նշելով, որ այն գերազանցել է երկու միլիարդ դոլարը։ Տեսանյութում նշվում է, որ Հայաստանից Չինաստան արտահանման ամենամեծ բաժինը պղնձի, մոլիբդենի, ցինկի և թանկարժեք մետաղների խտանյութերինն է։ Հեռուստաընկերությունը մեջբերել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի խոսքը․ Նա, մասնավորապես, ասել է․ «Կանխատեսումների համաձայն՝ 10 տարվա ընթացքում մետաղների գները կկրկնապատկվեն։ Եթե Հայաստանը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԶՊՄԿ-ն մոտ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի բուժհաստատություններին
ԶՊՄԿ-ն 2024 թ. շուրջ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի մարզի բուժհաստատություններին: Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ բժշկական կենտրոնները կարողանում են հրավիրել մասնագետներ, վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ: Մանրամասները` տեսանյութում:
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը՝ նոյեմբերին․ ՊԵԿ տվյալներ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հարկ վճարողների կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալները։ Ըստ այդմ՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44 946-ով կամ 6.1%-ով:
Կարդալ ավելին »Պարզվել է, որ 2 երիտասարդների կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել 15-ամյա պատանիները
Ոստիկանները պարզել են դեկտեմբերի 17-ին Էրեբունի փողոցի 17 հասցեում անհայտ անձանց կողմից 22-ամյա Մանուկ Մ․-ին և 23-ամյա Արամ Մ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մանրամասները, հաղորդում է Shamshyan.com-ը: Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ին, էրեբունի փողոցի 17 հասցեի մոտ ...
Կարդալ ավելին »Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը թույլ է տալիս ավելի արդարացի բաշխել աղբահանության ...
Կարդալ ավելին »Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը՝ Գյումրու համայնքապետարանի ճեմասրահում
ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել է Գյումրիի համայնքապետարանի շենքի ճեմասրահ և վերականգնվել է: ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրիի համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ ...
Կարդալ ավելին »Եկամտահարկի վերադարձի դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին այս մասին հիշեցնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից: Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական ...
Կարդալ ավելին »Հայաստանի` տարվա լավագույն մարզիկները հայտնի են
Հայտնի են Հայաստանի 2024 թվականի տարվա լավագույն մարզիկների և մյուս անվանակարգերում հաղթողների անունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի քվեարկությանը մասնակցեց 19 մարզական լրագրող: Ըստ նոր կարգի՝ այս տարվա քվեարկությանը մասնակցում են միայն մարզական լրագրողները: Հայաստանի լավագույն երեք մարզիկներն են` Վարազդատ Լալայան, Արթուր Դավթյան, Արթուր Ալեքսանյան: Լավագույն կին մարզիկը ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում չեղյալ են հայտարարել մուսուլմաններին բազմակնություն թույլատրող ֆեթվան
Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության Ուլեմայի խորհրդի նախագահ Շամիլ Ալյաուտդինովը հայտարարել է կրոնական բազմակնությունը թույլատրող ֆեթվան (կրոնական հրամանագիրը) հետ կանչելու մասին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ուլեմայի խորհրդի նախագահն իր Telegram ալիքում գրել է, որ խորհուրդն «անիմաստ է համարում բանավեճի մեջ մտնելը»: Վերահսկողական գերատեսչությունում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հիշեցրել է, որ ՌԴ Սահմանադրության 38-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան՝ ընտանիքը և ամուսնության ինստիտուտը ...
Կարդալ ավելին »2024-ին Գեղարքունիքում գործել է 55 մանկապարտեզ և 9 այլընտրանքային նախադպրոցական հաստատություն
Գեղարքունիքի մարզում 2024 թվականին գործել է 55 մանկապարտեզ և 9 այլընտրանքային ծառայության ծրագրով աշխատող նախադպրոցական հաստատություն, որտեղ 165 խումբ է հաճախել 4069 սան։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, 2024 թվականին Զոլաքար և Ծովինար բնակավայրերում բացվել և գործում են արդի չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզներ։ 165 խմբին ավելացել է ևս 7 խումբ՝ 193 սանով: Մարզի11 նախադպրոցական ուսումնական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ