Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի քովիդի թեսթը կրկին դրական է: Այդ մասին տեղեկանում է վարչապետի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից: «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառն օրեր առաջ ախտորոշված քովիդն է։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ինչպես Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում (ԱՊՀ): Նրա կարծիքով՝ այդ մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը բազմաթիվ դիվիդենտներ են ստանում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, ...
Կարդալ ավելին »Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման համար կարող է վարկի երաշխիք տրամադրել
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: Այդ մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն կարևոր նախագծեր է մշակել՝ հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում Ներքին գործերի նախարարությունը մշակել է մի շարք նախագծեր, որոնք կբարելավեն քաղաքացիների կյանքը և կյուրացնեն վարչարարությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝ – Քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման ...
Կարդալ ավելին »Հայաստանը մյուս տարի ավելի շատ է դոլարային պարտք վերցնելու. նախարար
Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում դրամային պարտքի կշիռը մյուս տարի փոքր-ինչ կարող է նվազել, կառավարությունը, արտարժութային կարիքներից ելնելով, մտադիր է 2025-ին ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պարտքի մարման ժամանակացույցով 2025 թվականից մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, մոտ 780 մլն դոլարի՝ սպասարկում»,-ասաց Հովհաննիսյանը: Դեֆիցիտի ֆինանսավորման ...
Կարդալ ավելին »Բնակարանների գները՝ Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի հոկտեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հոկտեմբերին կազմել է 906,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․4% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 644,800 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3․8% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 490,000 դրամ։ 2023թ․-ի ...
Կարդալ ավելին »Հայաստանը ցորենն ամբողջությամբ գնում է Ռուսաստանից
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ցորենի, ցորենի ալյուրի և եգիպտացորենի հիմնական մատակարարը։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի առաջին կիսամյակում ներմուծված ցորենի ողջ ծավալը՝ 134 հազար տոննա, Հայաստանը գնել է Ռուսաստանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալները նվազել են 23% – ով։ Մաքսային արժեքը նվազել է 32.1%-ով՝ մինչև 24.7 մլն դոլար: Ընդ որում, ցորենի ալյուրի 99.2%-ը նույնպես Հայաստան է ...
Կարդալ ավելին »Ուժեղացված ծառայություն՝ Սևանում. առգրավվել է 83 կգ սիգ (տեսանյութ)
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր ...
Կարդալ ավելին »Ղազախստանը սկսել է սառեցված միս արտահանել Հայաստան
Հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը Հայաստան է ուղարկել առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը, գրում է «Время» հասարակական-քաղաքական պարբերականը՝ հղում անելով գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությանը։ «Առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը Երևան է արտահանվել: Արտահանող է հանդես եկել հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Մինչ այս ընկերության արտադրանքն իրացվում էր բացառապես ներքին շուկայում։ Առջևում արտահանումն է Վրաստան, որտեղ օրերս նմանատիպ ...
Կարդալ ավելին »Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ ահազանգ էր ստացել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։ Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ