• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Քրեական վարույթ է նախաձեռնվել Տավուշում 18 կանգուն ծառ հատելու փաստով

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում նոյեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Նավուրի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու պահին հայտնաբերել և բաժին են ներկայացրել Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա և 28-ամյա երկու տղամարդու:  «Նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և նշված տարածքում մատնանշել ապօրինի հատված ...

Կարդալ ավելին »

Երևանում նոր տրոլեյբուսներ են դուրս եկել երթուղի

Երևանում 15 նոր տրոլեյբուսներ են դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի դուրս եկել: Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։  «Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:   2Ա երթուղին երկարացվել է  մինչև Նուբարաշեն, այն  կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով: Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ...

Կարդալ ավելին »

Հարկային փոփոխությունների նախագծով 13 000 սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է․ ֆինանսների նախարար

Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագիծը կանդրադառնա շուրջ 13 հազար տնտեսվարողի վրա, սակայն վերջնական բանաձևը դեռևս քննարկման փուլում է։ Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում քանի՞ տնտեսվարողի հարկային բեռը կկրճատվի, և քանիսի՞ դեպքում՝ կավելանա։ «Վերջին տարիներին եկամտահարկը և շահութահարկը նվազել են, ինչն ազդել է հարյուր հազարավոր մարդկանց ...

Կարդալ ավելին »

Teghout Mining-ն իրականացնում է տեխնիկայի վերականգնման աշխատանք

«Թեղուտ» ՓԲԸ ԼՀԿ ԳՄԾ Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության արհեստավարժ աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ընկերության տեխնիկայի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, հաըտարարում է Teghout Mining-ի ֆեյսբուքյան էջը։ Ըստ ընկերության՝ դա հնարավորություն է տալիս աշխատել անխափան և սահմանված ռեժիմով:

Կարդալ ավելին »

Հեշտ աշխատանք չկա, պետք է ժամանակին հասցնել նորոգումները․ Մխիթար Թումանյան

Մխիթար Թումանյանը ԶՊՄԿ աշխատակից է 1996 թվականից․ սկզբում ՀՋՏԱ-ում աշխատել է որպես փոխակրիչի մեքենավար, ապա սարքավորումների վերանորոգման փականագործ: ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը ներկայացնում է, որ նրա հմտությունների շնորհիվ վերջին տարիներին վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, իսկ սարքավորումները ծառայում են երկար։ Օրը սկսվում է ստուգայցից, որի ընթացքում արդեն պարզ է դառնում` առաջիկա աշխատանքների ծավալը: «Հեշտ աշխատանք չկա, գործը մնում է գործ»,- ...

Կարդալ ավելին »

Bloomberg. ՌԴ ամենահարուստների կարողությունն աճել է 7.9 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը տարեսկզբից աճել է 7.915 միլիարդ դոլարով: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 4.43 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 25.3 միլիարդ դոլարի: Միխայիլ Պրոխորովի կարողությունն աճել է 2.99 միլիարդ դոլարով: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է մինչև 187 միլիարդ դոլար: Վագիթ Ալեքպերովի ունեցվածքն ավելացել է 2.81 միլիարդ դոլարով՝ հասնելով 27.5 միլիարդ դոլարի: Ամենամեծ վնասները ...

Կարդալ ավելին »

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 279 857 դրամ

2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,857 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6․4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.5%-ով և կազմել 217,449 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 304,702 դրամ։

Կարդալ ավելին »

Չինաստանը՝ 2030-ի լուսնային առաքելության մասին

Չինաստանի տիեզերական գործակալությունը (CMSA) ներկայացրել է գովազդային հոլովակ, որը պատմում է գալիք լուսնային առաքելության միջոցառումների մասին, որը նախատեսվում է իրականացնել 2030թ.։ Այս մասին տեղեկացրել է «Новая наука»-ն։ Ներկայում աշխատանքը կենտրոնացած է կարեւոր տեխնոլոգիաների թեստավորման վրա in situ առաքելության եւ շրջանաձեւ ճամփորդության համար Երկրի եւ Լուսնի միջեւ։ CMSA-ի տեսահոլովակում ցույց է տրված, որ առաքելությունը ներառելու է Չանչժեն-10 հրթիռի երկու արձակում։ Հրթիռները ...

Կարդալ ավելին »

Հոգևորականը ջիու-ջիտսուի իր հմտություններով վնասազերծել է եկեղեցի ներխուժած կողոպտչին

Երբ Գոհաբանության օրը կողոպտիչը ներխուժել է Կալիֆորնիայի եկեղեցի, բախվել է անսպասելի խոչընդոտի. քահանայի, որը տիրապետել է  մարտարվեստի և որոշել պաշտպանել իր աղոթքի տունը: Քահանա Նիկ Նևեսը Անտիոքի First Family Church է եկել հինգշաբթի վաղ առավոտյան տագնապի ազդանշանի հնչելուն պես, CNN-ին է պատմել նա: Գալով եկեղեցի՝ տեսել է, որ լուսամուտը կոտրված է, իսկ դուռը՝ վնասված։ Տղամարդը կացնով կոտրել էր եկեղեցու պատուհանը, ...

Կարդալ ավելին »

Առաջարկվում է ՏՏ շրջանառության հարկը 5-ի փոխարեն սահմանել 1 տոկոս

Կառավարությունն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը գործող 5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ԲՏԱ ոլորտի ընկերություններին պետական աջակցություն, հարկային արտոնություններ նախատեսող փաթեթն առաջին ...

Կարդալ ավելին »