Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 29-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել շուրջ 60 միլիոն արժողությամբ «Երասխ-1» զորամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, որպես հետևանք՝ դատարանն անվավեր է ճանաչել Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը: Հաղորդագրության մեջ նաև հիշեցվում է, որ Գլխավոր դատախազության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
2025-ի ոչ աշխատանքային օրերը
Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ։ Հունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։ Ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը։
Կարդալ ավելին »Սպասվում են թույլ տեղումներ
Դեկտեմբերի 3-ի գիշերը հանրապետության առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ, օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում ...
Կարդալ ավելին »Ֆիզիկական անձանց ոչ անձնական ապրանքի համար հայտարարագիր կարող է լրացնել նաև մաքսայինը՝ առցանց և անվճար․ ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեղեկություն ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու վերաբերյալ։ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության և տեսանյութի մեջ իրազեկվում է, որ մաքսային բարեփոխման արդյունքում, ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող են լրացնել ոչ միայն ֆիզիկական անձը կամ մաքսային միջնորդը, այլ դա կարող է անել նաև մաքսային ...
Կարդալ ավելին »Մոտ 100 ֆուտբոլի երկրպագու է զոհվել Գվինեայում
Գվինեայի Նզերեկորե քաղաքում մոտ 100 ֆուտբոլային երկրպագու է զոհվել հանդիպման ժամանակ մրցավարի ցույց տված կարմիր քարտից եւ նշանակած 11-մետրանոցից հետո սկսված անկարգությունների հետեւանքով, հաղորդում է Barron’s-ը։ Ոստիկանությունը տրիբունաներում կիրառել է արցունքաբեր գազ, ինչից հետո հազարավոր երկրպագուներ փորձել են դուրս գալ ստադիոնից։ Զոհերի մեծ մասը հրմշտոցի, ստադիոնի պատերից ընկնելու եւ արցունքաբեր գազից խեղդվելու հետեւանքով է։ Հանդիպումը Գվինեայի խռովարարների առաջնորդ, 2021-ին պետական ...
Կարդալ ավելին »Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հայտնում են ԿԲ-ից: Գոհար Գասպարյանը (1924-2007 թթ.) օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի էր, ում կոչում էին «Հայաստանի սոխակ», և նրա արվեստը դարձել է հայ մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցումներում
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավեց երրորդ տեղը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ Գարիկ Մելքոնյանը նորամուտն է նշել միջազգային մրցաշարերում և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։ Ֆեդերացիան շնորհավորել է մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։ Գարիկ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ...
Կարդալ ավելին »Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ ավելի քան 110 աշխատակից
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ընթացքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 110 իրավապահ վիրավորվել է։ «Դեկտեմբերի 1-2-ը ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 21 աշխատակից։ Իրավապահները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն և ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, որոնցից չորսը դեռևս գտնվում են կլինիկայում»,- ասվում է ...
Կարդալ ավելին »Brent-ը թանկացել է․ մեկ բարելը՝ 72,2 դոլար
Երկուշաբթի նավթի գինը բարձրանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո։ Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 72,2 դոլար, ինչը 0,36 դոլարով (0,5 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը էժանացել էին 0,94 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 71,84 դոլար։ WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում ...
Կարդալ ավելին »Լիբանանում ավելի քան 570 հազար մարդիկ վերադառնում են տուն հրադադարից հետո
Լիբանանում ավելի քան 570 հազար ներքին տեղահանվածներ վերադառնում են տուն հրադադարի հայտարարումից հետո։ Այդ մասին տեղեկացրել է Լիբանանում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վաչության ներկայացուցչությունը։ Ինչպես նշվել է փաստաթղթում, նոյեմբերի 28-ի դրությամբ ավելի քան 578,6 հազար ներքին տեղահանվածներ սկսել են վերադառնալ իրենց տներ հրադադարից հետո։ Դա կազմում է 899,7 հազար ներքին տեղահանվածների մոտ 65 տոկոսը, որոնք գրանցվել էին 2023թ. հոկտեմբերի 8-ից ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ