• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մշտական բնակչության վերաբերյալ տեղեկագիր: Ըստ ամփոփագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ: Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաքն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ: Վարչակական շրջաններից առավել շատ բնակչություն ունեն Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները: Ամենաքիչ բնակեցված վարչական շրջանը Նուբարաշենն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ...

Կարդալ ավելին »

105 ամյա Մայր բուհի 90 ամյա ֆակուլտետը․ ejc

Մայր բուհի Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի համար տարին հոբելյանական է: Հազարավոր շրջանավարտներ տված ֆակուլտետը  90 տարեկան է: Նոյեմբերի 15-ին՝  ժամը 12:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում 90-ամյա ֆակուլտետը հրավիրում է  բոլորին ներկա գտնվել և միասին նշել  իր  հոբելյանական  տարեդարձը, գրում է ejc-ը։ Սկզբում՝ 1934 թվականին, ավելի քան 70 տարի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները գործել են առանձին, հետագայում 2008-ին  դրանց միավորմամբ կազմավորվել է որպես մեկ միասնական՝  Աշխարհագրության և ...

Կարդալ ավելին »

Արագ գտնել չատերը․ WhatsApp-ը նոր գործառույթ է ավելացրել

WhatsApp հանրահայտ մեսենջերն ընդլայնել է իր հնարավորությունները՝ ավելացնելով չատում օգտատերերի ցուցակների գործառույթը։ Այս նորարար լուծումը կօգնի օգտվողներին արագ գտնել իրենց անհրաժեշտ չատերը և կազմակերպել իրենց նամակագրությունը: Այս գործառույթի միջոցով հնարավոր է ցուցակներ ստեղծել տարբեր կատեգորիաների չատերի համար, որոնք կցուցադրվեն էկրանի վերևում։ Այս հնարավորության մասին տեղեկությունը հայտնվել է WhatsApp-ի պաշտոնական բլոգում։ Նոր գործառույթը նախատեսված է նրանց համար, ովքեր դժվարությամբ են գտնում անհրաժեշտ ...

Կարդալ ավելին »

Փորձագիտական կենտրոնի նոր սարքերով հնարավոր կլինի պարզել ծառի տարիքը, հատման վաղեմությունը

Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, ընդլայնելով փորձաքննություններ իրականացնելու կարողություններն և հնարավորությունները, Կենսաբանական բաժնում իրականացվող դեդրոխրոլոգիական փորձաքննություններ իրականացնելու համար ձեռք բերված սարքավորումների շարքերը համալրել է նոր սարքավորումով, որն առավել մեծ ճշգրտությամբ հնարավորություն կտա իրականացնել բազմահարց հետազոտություններ և փորձաքննություն, սարքի հնարավորությունների շնորհիվ, հնարավոր կլինի պարզել՝ ծառի տարիքը, աճի տեղանքը, պայմանները, ծառերի հատման վաղեմության ժամկետը, ինչպես նաև ունեցած տվյալների վերլուծությամբ, որոշել կտրման պահին ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում առաջին անգամ «Գազպրոմի» փողերն առգրավել են գազային պայմանագրերի խախտման պատճառով

«Գազպրոմի» փողերն առաջին անգամ առգրավվել են Եվրոպայում բազմամիլիարդ հայցերի շրջանակում, որոնք տրվել են ռուսական ընկերության դեմ 2022թ. գազի մատակարարումները դադարեցնելու պատճառով։ Գերմանական Uniper կոնցեռնը, որը նախկինում ռուսական գազի խոշոր գնորդն էր, ստացել եւ կառավարությանն է փոխանցել 530 մլն եվրո «Գազպրոմի» հետ վեճի շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Uniper-ի հաշվետվությանը։ Այդ միջոցները Գերմանիայի գանձապետարանն ստացել է որպես փոխհատուցում ֆինանսական օգնության ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ կսպասարկի Արագածոտնում

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից ժամը 16:00-ը, Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում ...

Կարդալ ավելին »

«Քոչար 360°»-ը՝ Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողության մասին

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 6-7-ին ներկայացվում է «Քոչար 360°» ինստալացիա-պերֆորմանսը:  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ինստալացիա-պերֆորմանսն իրականացրել է «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ:  «Քոչար 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 92 հանցանք. գրանցվել է 19 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 26 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`16, խարդախության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ինքնավնասման՝ 4-ական, թմրանյութի իրացման՝ 3, ...

Կարդալ ավելին »

KfW-ն պատրաստ է միջոցներ տրամադրել ագրոապահովագրության պիլոտային ծրագրի համար․ Պապոյան

Այս տարի մենք ագրոապահովագրությանն առնչվող խնդիր ունեինք եւ ակտիվ բանակցություններ Էինք վարում գերմանական KfW զարգացման բանկի հետ, որի հետ իրականացնում ենք ագրոապահովագրության պիլոտային ծրագիր։ Այդ մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանի հանձնաժողովներում բյուջեի լսումների ժամանակ հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝  նշելով, որ արդեն կարելի է խոսել դրանց հաջող ելքի մասին։  Մասնավորապես, նա հայտարարել է , որ KfW-ն պատրաստ է դրամական ...

Կարդալ ավելին »

Սանոսյանը՝ Վեդու ջրամբարի շինարարության ավարտի մասին

Վեդու ջրամբարի շինարարությունը Հայաստանում ավարտական փուլում է: Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով ՝ 2025 թվականին նախատեսվում է 1,7 մլրդ դրամ հատկացնել ջրամբարի փորձարկման, գործարկման և մի շարք այլ աշխատանքների համար։ 2016 թվականի հունվարի 26-ին Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 75 ...

Կարդալ ավելին »