ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 387.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 5.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.15 դրամ (նվազել է 3.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից (վիդեո)
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։ Այդ մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։ Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ ...
Կարդալ ավելին »ՌԴ-ում բռնել են Հայաստանի քաղաքացու, որին հեռակա ներկայացվել է վարձկան լինելու մեղադրանք
ՌԴ-ում բռնել են Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանին, որին ռուսական իշխանությունները մեղադրում են վարձկան լինելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեին։ ՔԿ տվյալներով՝ 2024թ. օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրել են Ուկրաինայի կողմից զինված հակամարտությանը մասնակցելու մեջ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրան բռնել են դեռ հոկտեմբերին «Դոմոդեդովոյում», երբ փորձում էր հատել սահմանը, սակայն այդ մասին հայնի ...
Կարդալ ավելին »ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին լուրը հաստատեցին ՍԱՏՄ-ից։ Հրաժարականի պատճառները հայտնի չեն:
Կարդալ ավելին »41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել
41-ամյա Լիանան 11-րդ անգամ է զգում երեխա ունենալու բերկրանքը։ Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Աբելը, բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը՝ 7-րդ տղան, ևս «Էրեբունիի» ծննդատանն է ծնվել։ Այս անգամ նորածնի անունը երեխաներն են ընտրել։ Բազմազավակ մայրիկը դժվարություններից վաղուց չի վախենում, հատկապես հիմա, երբ իրեն օգնում են ավագները։ Լիանան համոզված է, որ Աբելն էլ իր քույրերի և եղբայրների պես ...
Կարդալ ավելին »«Օզոնի» Ford Transit-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գևորգ Պապոյան
Այն գործընթացը, որը հիմա կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իմ մոտ դրական իմաստով տպավորություն է թողնում, որ մենք այնուամենայնիվ գնում ենք դրան և կստորագրենք խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը վերաբերող հարցին։ Նա նշեց, որ ժամկետների մասով ոչինչ չի կարող ասել, բայց իր տպավորությամբ զարգացումները ...
Կարդալ ավելին »Աննա Հակոբյանը հրապարակել է դստեր աշնանային լուսանկարները
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ինստագրամ»-ի սթորի բաժնում հրապարակել է ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի լուսանկարները: Դրանք աշնանային թեմատիկայով են:
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը
Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ խորհրդաժողովի ...
Կարդալ ավելին »Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։ «Ջերմ շնորհավորանքներս Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ համատեղ աշխատելուն՝ ՀՀ- ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը X-ում։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ