• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է հեռուստահաղորդավար Հեգսեթի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ամերիկացի հեռուստահաղորդավար և նախկին զինվորական Փիթ Հեգսեթի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Հանրապետականի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։ «Ինձ համար պատիվ է հայտարարել պաշտպանության նախարարի պաշտոնում Փիթ Հեգսեթի թեկնածությունը», – ասվում է այտարարության մեջ: «Փիթը կոշտ է, խելացի և հավատում է Ամերիկան ​​առաջին տեղում դնելուն»: Փիթի հետ Ամերիկայի թշնամիները կիմանան, ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են անվտանգության աշխատակցի մшրմինը

Նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ...

Կարդալ ավելին »

Ձմռանն ընդառաջ. Երևանը նախապատրաստում է տեխնիկան՝ մեքենաները նորոգվում են, աղ ու ավազ է կուտակվում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ձմռանն ընդառաջ վերապատրաստում է տեխնիկան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաները նորոգվում են, հիմնարկի երեք պահեստներում կուտակվում է աղն ու ավազը: Նախորդ տարի ձեռք բերված 50 բազմաֆունկցիոնալ տեխնիկան, որը նախատեսված է մայթերի մաքրման համար, ևս կարգի է բերվում: Հավաքակայանն ամեն դեպքում համալրվելու կարիք ունի, արդեն հաջորդ տարի ձեռք կբերվի նոր տեխնիկա` նեղ ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում ժամկետային զինծառայողներին այժմ արգելվում է լքել երկիրը

Մոսկվայի զինկոմիսարիատները SMS ծանուցումներ են ուղարկում զորակոչիկներին՝ չներկայանալու դեպքում սահմանափակումների մասին, գրում է The Moscow Times-ը։ Սահմանափակումների թվում են Ռուսաստանից դուրս գալու արգելքը, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման, ինքնազբաղվածության և անհատ ձեռնարկատերերի գրանցման, արտասահմանյան անձնագիր ստանալու, վարկեր վերցնելու և տրանսպորտային միջոցների գրանցման արգելքը։ Ծանուցումները ստացածներին սպառնում են քրեական պատասխանատվությամբ և խնդրում շտապ ներկայանալ հավաքակայան։ Ծանուցումների մասին տեղեկությունները հայտնվել են Z-ալիքներում։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ամենաշատը ներմուծում է Ռուսաստանից, արտահանում՝ ԱՄԷ

Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 57 տոկոս, իսկ արտահանմանը՝ ԱՄԷ-ին՝ 42,9 տոկոս՝ մեկ տարի առաջվա, համապատասխանաբար, 25,9 եւ 12,9 տոկոսի դիմաց։ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,1% և 19,4% (մեկ տարի առաջ 35,8% և 5,3% – ից): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ...

Կարդալ ավելին »

Առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 5.96 տրիլիոն

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2024թ.-ի սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 5,960,193 մլն ՀՀ դրամ (5.96 տրիլիոն)։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 579,419 մլն-ով կամ 10.8%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,361,918 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,598,275 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 61.6%-ը կամ 2,833,829 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. սեպտեմբերի վերջի ...

Կարդալ ավելին »

Զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 776,814 մարդ, որից 379,041-ը տղամարդիկ են, իսկ 397,773-ը կանայք։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2024թ. սեպտեմբերի ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 130,508 աշխատակից, որից 67,083-ը տղամարդիկ են, իսկ 63,425-ը կանայք։ Հաջորդում է կրթության ոլորտը, ...

Կարդալ ավելին »

Ավստրալիայում ծաղկել է հազվագյուտ «դիակի ծաղիկը»

Ավստրալիայի Ջիլոնգ քաղաքում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի տեսնեն հազվադեպ ծաղկող Տիտանական ամորֆոֆալուս խոշոր արևադարձային ծաղիկը։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։  Իր սարսափելի գարշահոտության պատճառով այն ստացել է «դիակի ծաղիկ» անվանումը։ Այն ծաղկում է անկանխատեսելի կերպով, երբեմն նույնիսկ տասը տարին մեկ անգամ, և ծաղկած վիճակում մնում է ընդամենը 24-48 ժամ, այդ պատճառով էլ մեծ բազմություն է գրավում։  Այս ծաղիկը ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 13/11/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.46%-ով և կազմել 67.90 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.99%-ով և կազմել 71.71 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 13/11/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 2.01%-ով և կազմել 2625.10 դոլար, արծաթի գինը նվազել է 2.48%-ով և կազմել 30.66 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.57%-ով և կազմել 964.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »