• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Intelsat 33e կապի արբանյակը կործանվել է Երկրի ուղեծրում

Կապի ծառայություններ մատուցող Intelsat ընկերության արբանյակն անսպասելիորեն կործանվել է և մասերի բաժանվել, հայտնում է PCMag-ը։ Փորձագետները ենթադրում են, որ դա կարող էր տեղի ունենալ այլ արբանյակների տիեզերական բեկորների հետ բախման կամ շարժիչի պայթյունի պատճառով: Գեոստացիոնար Intelsat 33e արբանյակի մոտ «անոմալիա» էր գրանցվել, ինչպես հաղորդել էր կառավարությունների, հեռահաղորդակցության և մեդիա ընկերությունների համար ինտերնետ կապ ապահովող ընկերությունը: Այդ ժամանակ Intelsat-ը միայն տեղեկացրել էր, որ ...

Կարդալ ավելին »

Next Gen․ եզակի զրահամեքենա՝ General Motors-ից

General Motors-ը հատուկ ծառայությունների համար նախատեսված զրահամեքենա է ցուցադրել՝ յուրահատուկ տեխնիկայով։ Ավտոհսկայի դուստր ձեռնարկությունը՝ GM Defense-ը, մանրամասներ է հայտնել Next Gen նախագծի մասին, հայտնում է motor.ru-ն։ Նորարարությունը ցուցադրվել է՝ օգտագործելով չորս դռնանի պիկապ բեռնատարը որպես օրինակ. դա սերիական հիբրիդ է: Կապոտի տակ դրված է 2,8 լիտրանոց Duramax դիզելային շարժիչ, որը միացված չէ անիվներին և սնուցում է 12 վոլտ քաշային մարտկոցը։ ...

Կարդալ ավելին »

Գիզայի բուրգերը կվերածվեն թանգարանի՝ բաց երկնքի տակ

Գիզայի բուրգերը Forever Is Now ցուցահանդեսի համար կվերածվեն թանգարանի՝ բաց երկնքի տակ: Չորրորդ Forever Is Now ցուցահանդեսը կվերադառնա Գիզայի բուրգեր 2024 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ խորհրդանշական վայրը վերածելով բացօթյա պատկերասրահի, որը համատեղում է հին պատմությունը ժամանակակից արվեստի հետ, գրում է Hypebeast-ը։ Ցուցահանդեսի համադրողն է Նադին Աբդել Ղաֆարը։ Ցուցահանդեսին ներկայացված են 12 միջազգային արվեստագետների աշխատանքներ, որոնք օգտագործում են բուրգերը ...

Կարդալ ավելին »

Աբովյանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։  Մասնավորապես՝   – արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից, – ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արմավիրի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 127 հանցանք. գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 9-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ...

Կարդալ ավելին »

Նարեկ Մկրտչյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ ...

Կարդալ ավելին »

Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց նվազել է 74 դոլարից

Նավթի հենանիշային գները երեքշաբթի սակարկությունների ընթացքում նվազել են նախորդ օրվա զգալի աճից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումները կազմել են 73,96 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,33 դոլարով (0,43%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման մակարդակից։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերն աճել են 1,23 դոլարով (1,7%)՝ հասնելով 74,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ...

Կարդալ ավելին »

Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կազմել է 387.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.23 դրամ (նվազել է 0.76 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  502.33 դրամ (նվազել է 1.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.01 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...

Կարդալ ավելին »

Աղվանի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք էր ընդունել. երթևեկությունը երկկողմանի փակվել էր

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկել են (մոտ ...

Կարդալ ավելին »