• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Նախադպրոցական երեխային ընդառաջ» համաժողով` Երևանում և Գյումրիում

2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը՝ համատեղ կազմակերպված «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի» ՀԿ-ի, «Ուսուցիչների ուսում­նա­փորձարարական համայնք» հարթակի, Աստեր կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից: Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18, 19 Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան) և հոկտեմբերի 20-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց Տանը: Այս համաժողովը աննախադեպ է իր ծավալով և ընդգրկմամբ՝ ներգրավելով 30-ից ավելի խոսնակներ և 200-ից ավելի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում աճում է միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը

2024թ. 3-րդ եռամսյակում ATI.SU բեռնափոխադրումների բորսայում տեղաբաշխված այլ երկրներից Հայաստան բեռների առաքման հայտերի քանակը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20% – ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ ՝ 7% – ով: Այդ մասին հաղորդում է բեռնափոխադրումների ATI.SU միջազգային բորսան: Թրենդը որոշում են Ռուսաստանից բեռնափոխադրումները. այս ուղղությամբ հայտերի քանակը տարեկան կտրվածքով աճել է 23% – ով, իսկ երկրորդ եռամսյակի համեմատ՝ ...

Կարդալ ավելին »

«Ռոսպոտրեբնադզորը» շրջանառությունից հանել է Հայաստանից ներկրված ԿԱՀ-ի ավելի քան 118 հազար փաթեթ

«Ռոսպոտրեբնադզորը»շրջանառությունից հանել է Հայաստանից ներկրված ԿԱՀ-ի ավելի քան 118 հազար փաթեթ։ Ծառայության տվյալների համաձայն՝ Արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանի մոնիթորինգի ընթացքում հայտնաբերվել են 48 կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), որոնք չեն համապատասխանում Մաքսային միության պարտադիր պահանջներին: «Այդ հավելումները գրանցված են Հայաստանի լիազոր մարմինների կողմից և ռիսկեր են ստեղծում շուկայում ոչ անվտանգ արտադրանքի հայտնվելու համար», – հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում: Ինչպես հաղորդում ...

Կարդալ ավելին »

9 ամսում ՀՀ բանկերի շահույթն աճել է 25%-ով․ Banks

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...

Կարդալ ավելին »

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21․71 մլրդ դոլար

2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21․71 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․62 մլրդ դոլարով կամ 79.56%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 8․99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 108.45%-ով կամ 4․67 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 4․35 ...

Կարդալ ավելին »

Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի 3-րդ հանդիպումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:  Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ 

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 18/10/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 70.60 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 74.41 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 18/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.30%-ով և կազմել 2691.60 դոլար, արծաթի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 31.73 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.78%-ով և կազմել 1012.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 18/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 19432.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 7492.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 8329.07 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 18/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 43077.70 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 5842.47 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 18367.08 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »